Այս բաղադրատոմսով հավի կրծքամիսը բանջարեղենով պատրաստելու մեջ դժվար բան չկա։
Կրծքամիսը ներսից փափուկ է, իսկ դրսից՝ խրթխրթան։ Քաղցր և թթու սոուսը հաջողությամբ ընդգծում է մնացած բաղադրիչների համը։
Ի դեպ, բաղադրիչներին կարելի է ավելացնել բարակ կտրատած բուլղարական պղպեղ։

Հավի կրծքամիսը բանջարեղենով. Բաղադրիչներ
_Հավի կրծքամիս 1 հատ
_Օսլա 4 ճաշի գդալ
_Սոյայի սոուս 4 ճաշի գդալ
_Ձու 1 հատ
_Սոխ 2 գլուխ
_Գազար 1 հատ
_Սխտոր 2 պճեղ
_Ջուր 250 մլ
_Մեղր 1 ճաշի գդալ
_Քացախ 1 ճաշի գդալ
_Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի

Հավի կրծքամիսը բանջարեղենով. Պատրաստման եղանակ
_Հավի կրծքամիսը կտրատել։ Կարելի է կիսով չափ հալած միս վերցնել, որպեսզի ավելի հեշտ կտրատվի։ Մինչ հավի միսը մարինացվում է, այն ամբողջությամբ կհալվի:
_Հավի մսին ավելացնել 3 լիքը ճաշի գդալ օսլա, 2 ճաշի գդալ սոյայի սոուս և ձու: Բաղադրիչները լավ խառնել։
_Սոուսը պատրաստելու համար խառնել ջուրը մեղրի հետ, ավելացնել քացախը 70%, 2 ճաշի գդալ սոյայի սոուս և օսլա:
_Գազարը քերել, իսկ սոխը շերտերով կտրատել։
_Տապակի մեջ տաքացնել արևածաղկի ձեթը և տապակել հավի կտորները երկու կողմից։
_Տապակած կտորները դնել նախ թղթե սրբիչի վրա, իսկ հետո՝ կաթսայի մեջ։
_Թավայի մեջ մի քիչ ձեթ թողնել և բանջարեղենը տապակել մինչև կիսով չափ եփվի։
_Լցնել մանրացված սխտորը, խառնել և բանջարեղենը լցնել մսի վրա:
_Նույն թավայի մեջ լցնել սոուսը և անընդհատ խառնելով եփել այնքան, մինչև ստանա մոտավորապես դոնդողի նման խտություն։
_Հավի մսի և բանջարեղենի վրա սոուսը լցնել, խառնել կերակուրը։

Այս չինական ուտեստի օրիգինալ բաղադրատոմսում հավի փոխարեն խոզի միս է օգտագործվում:
Կարելի է փորձել այն պատրաստել նաև այս մսով, բայց հավն ավելի արագ է եփվում։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խորոված հավի կրծքամիս







