Հավի կրծքամիսը դեղնուցով. Արագ, համեղ և շատ նուրբ կերակուր

Հավի կրծքամիսը դեղնուցով ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Հավի կրծքամիսը դեղնուցով պատրաստելիս կստացվի շատ փափուկ և հյութալի, իսկ եթե ավելացնեք նաև ձեր սիրելի համեմունքները, ապա այն շատ բուրավետ և կծու կլինի։

Հավի կրծքամիսը դեղնուցով

Հավի կրծքամիսը դեղնուցով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 2 հատ

_Սխտոր 2 պճեղ

_Ձու 3 հատ

_Աղ, համեմունքներ ըստ ճաշակի

_Օսլա 2 ճաշի գդալ

_Բուսական յուղ և կանաչիներ՝ ըստ ճաշակի

Հավի կրծքամիսը դեղնուցով

Հավի կրծքամիսը դեղնուցով

Հավի կրծքամիսը դեղնուցով. Պատրաստման եղանակը

_Կրծքամիսը բարակ շերտերով կտրատել ու դանակով մի փոքր թակել։ Համեմել աղով և համեմունքներով՝ ըստ ճաշակի։

_Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից և դեղնուցները խառնել մսի կտորների հետ։

_Թողնել մարինացվի 30 րոպե։

_Ավելացնել օսլան և լավ խառնել։

_Ձվի սպիտակուցը հարել աղով, մինչև փրփրի:

_Մսի յուրաքանչյուր կտոր թաթախել սպիտակուցի մեջ և տապակել տաք բուսայուղի մեջ, 2 րոպե յուրաքանչյուր կողմից։

Հավի կրծքամիսը դեղնուցով

Հուշում. Եթե տապակը չկպչող է, քիչ յուղ օգտագործեք։ Մի խնայեք համեմունքները և սխտորը մսի համար. նման համեղ խորտիկը միշտ բոլորի ճաշակով է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք