Հավի կրծքամիսը պանրով. Եթե ​​կրծքամիս պատրաստեք այսպես ապա ոչ ոք անտարբեր չի մնա բոլորը հավելում կխնդրեն

Հավի կրծքամիսը պանրով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Գեղեցիկ մատուցվող ընթրիքի համար Հավի կրծքամիսը պանրով պատրաստեք ու հիացրեք բոլորին:

Հավի կրծքամիսը մոցարելլա պանրով և լոլիկի սոուսով համեղ է, բուրավետ և բավականին հեշտ եփվող։

Հավի կրծքամիսը պանրով

Հավի կրծքամիսը պանրով. Անհրաժեշտ բաղադրիչները

— հավի կրծքամիս 3 հատ

— լոլիկ 2 — 3 հատ

— մոցարելլա պանիր 200 գ

— սոխ 1 հատ

— սխտոր 2-3 պճեղ

— տոմատի մածուկ 1 ճաշի գդալ

— ջուր 100 մլ

— պաքսիմատ 25 գ

— եգիպտացորենի ալյուր 25 գ

— ձու 1 հատ

— պապրիկա 1 թեյի գդալ

— սխտորի փոշի 1 թեյի գդալ

Հավի կրծքամիսը պանրով

Հավի կրծքամիսը պանրով

Հավի կրծքամիսը պանրով. Պատրաստման եղանակը

_ Լվանալ և չորացնել միսը:

_ Յուրաքանչյուր կրծքամիսը կտրել մեջտեղից, բայց ոչ ամբողջությամբ, որպեսզի մսի մեծ շերտ ստացվի։

_ Աղ և պղպեղ անել ներսից և դրսից, ցանել ձեր սիրած համեմունքները:

_ Պանիրը քերել խոշոր քերիչով և մի բուռ դնել կտրած կրծքամսի մեջ։

_ Պաքսիմատը խառնել եգիպտացորենի ալյուրի, սխտորի փոշու, պապրիկայի և սև պղպեղի հետ։

_ Ձուն հարել աղով։

_ Յուրաքանչյուր կրծքամիսը թաթախել եգիպտացորենի ալյուրով թաթախման զաանգվածի մեջ, հետո՝ ձվի ու նորից թաթախման խառնուրդի մեջ և տապակել 2 րոպե յուրաքանչյուր կողմից բուսայուղով թավայի մեջ։

_ Սոխն ու լոլիկը խորանարդիկներով կտրատել, սխտորը հնարավորինս մանր կտրատել։

_ Սոխը տապակել բուսայուղի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը, ավելացնել լոլիկը և տոմատի մածուկը, ջուրը, աղն ու պղպեղը՝ ըստ ճաշակի։ Սոուսը եփել 10 րոպե։

_ Թխելու կաղապարի հատակին մի քիչ սոուս ենք լցնել կրծքամսեր դնել, յուրաքանչյուրի վրա լցնել սոուսը, լցնել սխտորն ու քերած պանիրը։

_ Ջեռոցը տաքացնել 200 աստիճանով և թխել ուտեստը 20 րոպե։

_ Մատուցել տարբեր կողմնակի ուտեստների և սոուսների, թարմ բանջարեղենի աղցանների հետ։

Հավի կրծքամիսը պանրով

Հուշում. կարող եք նաև մանանեխ քսել կրծքամսին ներսից և դրսից, այդպես միսն ավելի կծու համ կստանա։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք