Հավի կրծքամիսը ջեռոցում. Արագ, համեղ և հագեցնող ուտեստ
Մենք սովորաբար հետաձգում ենք նման ուտեստների պատրաստումը հանգստյան օրերի համար, իսկ աշխատանքային օրերին բավարարվում ենք ավելի պարզ ուտեստով: Բայց կաղամբով հավի կրծքամիսը հայտնվում է իմ սեղանին շաբաթական առնվազն երկու անգամ`առողջ, անուշաբույր և հեշտ ուտեստ:
Գաղտնիք չէ, որ սպիտակ միսը շատ ավելի լավ է մարսվում մեր օրգանիզմի կողմից: Հետևաբար, ես փորձում եմ ավելի հաճախ պատրաստել թռչնամիս, քան տավարի կամ խոզի միս: Կաղամբի հիմքի վրա պատրաստած հավի կրծքամիսը հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են բազմազանեցնել իրենց մսի ճաշացանկը:
Հավի կրծքամիսը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 250 գր
_Սպիտակ կաղամբ 400 գր
_Կեֆիր 200 գր
_Սխտոր 2 պճեղ
_Ռեհան 0.5 ճաշի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
_Կոշտ պանիր 30 գր
_Ձվի սպիտակուց 1 հատ


Հավի կրծքամիսը ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Նախ, պատրաստել կրծքամսի մարինադը: Կեֆիրին խառնել չորացրած ռեհանը, աղը, պղպեղը և ճզմած սխտորը:
_Լվանալ կրծքամիսը և չորացնել թղթե սրբիչով: Խորը, թեք կտրվածքներ անել մսի ամբողջ մակերևույթին, որպեսզի կրծքամիսը լավ մարինացվի:
_Դնել միսը մարինադի մեջ այնպես, որ այն ամբողջությամբ ծածկվի: Թողնել մարինացվի:
_Կաղամբը մանր կտրատել, ավելացնել աղը և տրորել ձեռքերով: Լցնել այն ջեռոցի ամանի մեջ:
_Կոշտ պանիրը քերել մանր քերիչով և խառնել սպիտակուցի հետ:
_Դնել կրծքամիսը կաղամբի վրա և ծածկել մնացած մարինադով:
_Թխել կես ժամ 180 ° C. տաքացված ջեռոցում: Ապա պանիրը ցանել մսի վրա և եփել ևս մոտ 10-15 րոպե:


Կարող եք անմիջապես պատրաստել հավի կրծքամսով շոգեխաշած կաղամբի կրկնակի չափաբաժին: Դրա համար կարող եք օգտագործել մի ամբողջ ձու, պարտադիր չէ առանձնացնել 2 սպիտակուց: Փորձեք տարբեր համեմունքներ հետաքրքիր ձևով ընդգծելու կաղամբի համը:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խորոված հավի կրծքամիս








