Հավի կրծքամիսը ջեռոցում. Ֆրանսիական գրավիչ ուտեստ, որ շատ համեղ և փխրուն է ստացվում

Հավի կրծքամիսը ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի կրծքամիսը ջեռոցում. Ֆրանսիական գրավիչ ուտեստ, որ շատ համեղ և փխրուն է ստացվում

Եթե ​​ամեն ինչ ճիշտ է արվում, ապա այս միսը ստացվում է շատ հյութալի,  փափուկ, չի չորանում թխվելիս, ինչը հաճախ է պատահում հավի փափկամիսը պատրաստելիս:

Դուք սա կարող եք պատրաստել տոնական սեղանի համար:

Հավի կրծքամիսը ջեռձոցում

Հավի կրծքամիսը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս կամ բդիկ 500 գր

_Պանիր 150 գր

_Լոլիկ 2-3 հատ

_Մայոնեզ 100 գր

_Սխտոր 3 պճեղ

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Հավի կրծքամիսը ջեռձոցում

Հավի կրծքամիսը ջեռոցում. Պատրաստման եղանակը

_Լավ լվանալ և չորացնել միսը՝ թղթե սրբիչներով, կտրել կտորներով և թակել:

_Քերել պանիրը և սխտորը՝ միջին քերիչով, խառնել մանրացված կանաչիների և պղպեղի հետ:

Հուշում. Եթե պանիրը բավական աղի է, ապա աղ ավելացնելու կարիք չկա:

_Կտրել լոլիկը շերտերով:

_Յուղել ջեռոցի ամանը բուսական յուղով և համենայն դեպս ցանել պաքսիմատ, որպեսզի միսը չայրվի:

_Մսին քսել մայոնեզ, վրան դնել լոլիկի շրջանակները և ցանել պանիրը:

_Տապակել ջեռոցում 180 աստիճանով՝ մոտ 15 — 20 րոպե:

Հավի կրծքամիսը ջեռձոցում

Միսը ստացվում է շատ համեղ և անուշաբույր, հիանալի տոնական ուտեստ: Ավելի նուրբ համի համար կարող եք տապակած շամպինիոն դնել լոլիկի շրջանակների տակ, իսկ մայոնեզը փոխարինել թթվասերով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ժուլիեն սնկով և հավի կրծքամսով

Խնդրում ենք Գնահատեք