Հավի կրծքամիսը սերուցքով. Շատ հյութալի և բուրավետ նախուտեստ

Հավի կրծքամիսը սերուցքով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մեր առաջարկած բաղադրատոմսով Հավի կրծքամիսը սերուցքով, պատրաստելիս ստացվում է շատ փափուկ, հյութալի, բուրավետ և աներևակայելի համեղ:

Հավի կրծքամիսը սերուցքով

Հավի կրծքամիսը սերուցքով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 2 հատ

_Կարագ 20 գր

_Սխտոր 2 պճեղ

_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Լոլիկ 1 հատ

_Պանիր 100 գր

Հավի կրծքամիսը սերուցքով

Հավի կրծքամիսը սերուցքով. Պատրաստման եղանակը

_Միսը լավ լվանալ և չորացնել թղթե անձեռոցիկներով, կտրատել մասերի և երկու կողմից ծեծել։

_Փափկած կարագը խառնել ձեր սիրած հավի համեմունքների, աղի, պղպեղի հետ։

_Լոլիկը կտրատել 2 մասի, հանել սերմերը և պտղամիսը կտրատել։

_Քերել պանիրը խոշոր քերիչով և խառնել լոլիկի, կտրատած կանաչիների, մի քիչ աղի և պղպեղի հետ։

_Յուրաքանչյուր կտորի վրա քսել լոլիկի և պանրի միջուկը, ծալել ծրարաձև։

_Թխելու համար նախատեսված տապակը յուղել և շարել մսակտորները, վրան քսել սխտորի հետ խառնած կարագով:

_Ջեռոցը տաքացնել 200 աստիճանով և թխել մոտ 30 րոպե մինչև ոսկե դարչնագույնը:

Հավի կրծքամիսը սերուցքով

Հուշում՝ հավի նման ծրարների միջուկն ընտրեք ըստ ձեր ցանկության։ Օրինակ՝ շատ համեղ է ստացվում մանր կտրատած ապխտած մսով, սնկով ու սոխով, ձվով ու կանաչ սոխով, հալած պանրով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով տապակա

Խնդրում ենք Գնահատեք