Հավի կրծքամիսը սնկով և պանրով աներևակայելի համեղ է: Երկրորդ, պատրաստելը հաճախ նույնպես բավականին պարզ է: Նման բաղադրիչներով ուտեստների տարբերակները շատ են: Մենք ընտրել ենք լավագույններից մեկը:
Այժմ եկեք միասին պատրաստենք անսովոր հավի մսով «գրպաններ» պանրով և սնկով լցոնելով: Դրա համար մենք ընտրել ենք մոցարելլա և դասական շամպինիոններ:
Հավի կրծքամիսը սնկով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 2 հատ
_Սունկ 250 գ
_Մոցարելլա 100 g
_Մաղադանոս 0.5 փունջ
_Ձու 1 հատ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Սև պղպեղ՝ ըստ ճաշակի
_Սխտորի փոշի՝ ըստ ճաշակի
_Չորահացի փշրանքներ
_Արևածաղկի ձեթ
Հավի կրծքամիսը սնկով. Պատրաստման եղանակը
_Մանր կտրել և տապակել սունկը`ավելացնելով աղ և պղպեղ: Մոցարելլան քերել խոշոր քերիչով, մանրացնել մաղադանոսը: Ավեացնել այս երկու բաղադրիչներն արդեն սառած սնկին:
_Կտրեք հավի ֆիլեն երկարությամբ`«գրպան» ստանալով: Աղ և պղպեղ անել մսի յուրաքանչյուր կողմում և ներսի կողմից: Ավելացնել նաև սխտորի փոշին:
_Լցնել հավի գրպանները սնկով և ծայրերը ամրացնել ատամի չոփիկներով: Այնուհետև հարել ձուն: Թաթախել կրծքամիսը ձվի մեջ, ապա` չորահացի մեջ: Տապակել միսը 2 կողմերից մինչև ոսկե դարչնագույնը:
_Այնուհետև տեղադրեք հավի կրծքամիսը ջեռոցի տապակի մեջ և ջեռոցում 30 րոպե տապակել 180 աստիճանով:
_Հավի կրծքամիսը սնկով և պանրով պատրաստ է: Ճաշատեսակը մատուցել կանաչիներով և ձեր նախընտրած սոուսով: Եթե դուք կտրատեք մսով «գրպանը» բարակ կտորներով, ապա այն կդառնա կատարյալ խորտիկ տոնական սեղանի համար:
Հավի կրծքամիսը սնկով պատրաստ է:
Բարի ախորժակ!