Հավի կրծքամիսը սպրայթով. Դյուրամարս և համեղ ընթրիք

Հավի կրծքամիսը սպրայթով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի կրծքամիսը սպրայթով. Դյուրամարս և համեղ ընթրիք

Այսօր ես առաջարկում եմ փորձել ավելի հետաքրքիր բան պատրաստել՝ հավի կրծքամսի մարինադ՝ սպրայթով: Այո, պատրաստենք ոչ միայն մարինադ, այլ բրնձի ու բանջարեղենի հիմքի վրա պատրաստված միս` կծու սոուսով:

Այսպես եփած հավը հիանալի գաղափար է ամբողջ ընտանիքի համար լիարժեք կերակուր պատրաստելու համար: Ուտեստի համը պարզապես անգերազանցելի է: Բացի այդ, բաղադրատոմսում օգտագործվում են պարզ բաղադրիչներ, որոնք շատ կարճ ժամանակում վերածվում են համեղ ընթրիքի:

Փորձեք և ինքներդ կհամոզվեք: Առանց երկար մտածելու, եկեք անցնենք այս շքեղ ուտեստի պատրաստմանը:

Հավի կրծքամիսը սպրայթովՀավի կրծքամիսը սպրայթով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 1 հատ

_Խնկունի 2 հատ

_Ուրց 4 ճյուղիկ

_Սոյայի սոուս 45 մլ

_Սպրայթ 250 մլ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

_Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի

_Բրինձ 1 բաժակ

_Ջուր 2 բաժակ

_Եգիպտացորենի ալյուր 100 գ

_Պարմեզան 20 գ

_Թթվասեր 2 ճաշի գդալ

_Սխտոր 2 պճեղ

_Սամիթ՝ ըստ ճաշակի

_Բանջարեղենային խառնուրդ 150 գ

Հավի կրծքամիսը սպրայթով

Հավի կրծքամիսը սպրայթովՀավի կրծքամիսը սպրայթով. Պատրաստման եղանակը

_Հավի կրծքամիսը կիսել 2 մասի, այնուհետև յուրաքանչյուր կեսը կտրել խաչաձև և նորից կիսել: Կլինի ութ մաս:

_Տեղափոխել աշխատանքային մակերեսի վրա, ծածկել կպչուն սննդային թաղանթով և ծեծել խոհանոցային մուրճով:

_Հեռացնել սննդային թաղանթը, շրջել հավի կրծքամիսը, այնուհետև կրկին ծածկել և ծեծել մյուս կողմից:

_Առանձին ամանի մեջ խառնել 2 ճյուղ խնկունի, 4 ճյուղ ուրց, 30 մլ սոյայի սոուս, 250 մլ սպրայթ, մի պտղունց աղ և պղպեղ:

_Դնել հավի միսը խառնուրդի մեջ և լավ թաթախել: Ծածկել և թողնել 15-20 րոպե:

_Կաթսայի մեջ լցնել բուսական յուղը, մի փոքր տաքացնել, ապա ավելացնել բրինձը և բովել այն:

_Ավելացնել 2 բաժակ ջուր և մի պտղունց աղ: Եփել մինչև փափկելը:

_Բանջարեղենային խառնուրդն առանձին եփել աղ արած ջրով: Խառնել խաշած բրինձն ու բանջարեղենը:

_Մարինացված հավի կրծքամսի յուրաքանչյուր կտորը թաթախել եգիպտացորենի ալյուրի մեջ:

_Միսը երկու կողմից տաք տապակի մեջ բուսայուղով եփել մինչև ոսկե դարչնագույն դառնա:

_Պատրաստի միսը դնել թղթե սրբիչի վրա, որպեսզի ավելորդ յուղը ցամաքի:

_ Առանձին ամանի մեջ լավ խառնել թթվասերը, 1 ճաշի գդալ սոյայի սոուսը, քերած պարմեզանը, ճզմած սխտորը և մանրացված սամիթը:

_Հավի միսը մատուցել բանջարեղենով և կծու սոուսով բրնձի հետ:

Հավի կրծքամիսը սպրայթով

Հավի կրծքամիսը սպրայթով

Եթե ինքս այս ուտեստը չփորձեի, ապա վերապահումով կարձագանքեի այս գաղափարին: Բայց հիմա վստահորեն կարող եմ ասել, որ շատ համեղ է:

Հավի կրծքամիսը սպրայթով պատրաստ է, ուրախացրեք ձեր սիրելիներին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք