Հավի կրծքամիս ըստ Բլյումենտալի. Աներևակայելի համեղ և հյութեղ ջեռեփուկ

Հավի կրծքամիս ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի կրծքամիս ըստ Բլյումենտալի. Աներևակայելի համեղ և հյութեղ ջեռեփուկ

Հեստոն Բլյումենտալն աներևակայելի տաղանդավոր ինքնուս խոհարար է, ով սիրում է  սննդի հետ կապված փորձեր կատարել: Խոհարարության ընթացքում տեղի ունեցող քիմիական և ֆիզիկական գործընթացները հասկանալու ցանկության և հետաքրքրության շնորհիվ նա հնարում է ծանոթ կերակուրներ պատրաստելու նոր եղանակներ:

Այս խոհարարական ալքիմիկոսը հորինեց հավի միս պատրաստելու հեղափոխական եղանակ, որը այն շատ հյութեղ է դարձնում: Բանն այն է, որ եթե թռչնամիսը պատրաստում եք բարձր ջերմաստիճանում, այն կծկվում է և բառացիորեն դուրս է մղում բոլոր հյութերը: Եթե ​​ջեռոցում ջերմաստիճանը չափավոր է, հավը հիանալի կթխվի, իսկ հյութերը կմնան մսի մեջ:

Հավի կրծքամիս

Հավի կրծքամիս ըստ Բլյումենտալի. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Հավի կրծքամիս 1 կգ
  • Ջուր 1 լ
  • Աղ 4 ճաշի գդալ
  • Կարագ 2 ճաշի գդալ
  • Ծովի աղ 1 թեյի գդալ
  • Սխտորի փոշի 0.5 թեյի գդալ
  • Սև պղպեղ (աղացած) 0,5 թեյի գդալ
  • Պապրիկա 0,25 թեյի գդալ

Հավի կրծքամիս

Հավի կրծքամիս

Հավի կրծքամիս ըստ Բլյումենտալի. Պատրաստման եղանակը

  1. Նախ անհրաժեշտ է հավի կրծքամիսը մարինացնել աղի լուծույթի մեջ: Դա անելու համար խառնել 4 ճաշի գդալ սովորական աղը մեկ լիտր ջրի մեջ` սենյակային ջերմաստիճանում:
  2. Ընկղմել կրծքամիսն այդ լուծույթի մեջ 15-30 րոպե: Եթե ​​բավարար ժամանակ ունեք, կրծքամիսն աղաջրի մեջ թողեք սառնարանում 4-8 ժամ:
  3. Միսը չորացնել և տեղադրել թխման կաղապարի մեջ, վրան քսել հալված կարագ, ցանել ծովի աղ և համեմունքներ:
  4. Հավը թխել 90 ° տաքացրած ջեռոցում 35–45 րոպե, այնուհետև հանել վառարանից և թողնել «հանգստանա» 45 րոպե:
  5. Համեղ ոսկեգույն կեղև ստանալու համար կրծքամիսը ևս 5-10 րոպե դնել 260 աստիճան տաքացրած ջեռոցում:

Հավի կրծքամիս

Բոլոր նրանք, ովքեր եփում են հավը Բլյումենտալի բաղադրատոմսով, նշում են մսի անհավանական համն ու հյութեղությունը: Փորձեք այս համը դուք նույնպես:

Հավի կրծքամիսն ըստ Բլյումենտալի պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հավի տապակա

Խնդրում ենք Գնահատեք