Վերջերս հաճախ եմ պատրաստում հավի կրծքամիս խոզապուխտով: Հավի ռուլետները դարձել են ընտանիքի ամենասիրված ուտեստներից մեկը:
Առաջարկում եմ, որ դուք էլ համտեսեք այս հրաշալի մսային դուետը: Ուստի, շտապում եմ ձեզ հետ կիսվել իմ բաղադրատոմսով։

Հավի կրծքամիս խոզապուխտով. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Հավի կրծքամիս 350 գ
_Խոզապուխտ 100 գ
_Աղ 1,5 թեյի գդալ
_Սխտոր 3-4 պճեղ
_Թթվասեր 5 ճաշի գդալ
_Պղպեղի խառնուրդ 0,5-1 թեյի գդալ.գ
_Կանաչիներ ըստ ճաշակի


Հավի կրծքամիս խոզապուխտով. Պատրաստման եղանակը
_Լվանալ կրծքամսի կտորները և հեռացնել ամբողջ ճարպը և աճառը: Միսը երկայնքով կտրատել 2-3 մասի։ Ծեծել կտորները երկու կողմից:
_Թթվասերի մեջ ավելացնել մամլիչով անցած սխտորը և կտրատած կանաչիները, խառնել: Աղով և պղպեղով համեմել մսակտորները, սոուսը քսել բոլոր շերտերի վրա և ոլորել դրանք ռուլետներով։ Այնուհետև փաթաթել խոզապուխտի շերտով։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով։ Կաղապարը ծածկել փայլաթիթեղով, այնպես, որ փայլուն կողմը ներսում լինի, և ռուլետները շարել դրա վրա։
_Ծածկել փայլաթիթեղով և թխել 30–35 րոպե։ Բացել միսը պատրաստ լինելուց 15 րոպե առաջ, որ կեղևը լավ կարմրի:
_Դրա շնորհիվ խոզապուխտը ոսկեգույն և խրթխրթան կդառնա, իսկ հավը կմնա հյութալի:

Նախուտեստը կլրացնի ցանկացած կողմնակի ճաշատեսակ։ Ռուլետները կարելի է մատուցել ինչպես գարեջրի հետ՝ ընկերական հավաքույթների ժամանակ, այնպես էլ դնել տոնական սեղանի վրա։
Եվ մի մոռացեք սոուսների մասին:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավով ռուլետ







