Հավի կրծքամիս մուշտակով. Հյութալի միս փխրուն կեղևով

Հավի կրծքամիս մուշտակով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Դուք կարող եք հավի կրծքամիս մուշտակով պատրաստել նույնիսկ տոնական սեղանի համար:

Մեր առաջարկած բաղադրատոմսով դուք կստանաք շատ օրիգինալ և խրթխրթան խորտիկ:

Մթերքները շատ պարզ ու մատչելի են, կարող եք հենց այսօր պատրաստել:

Հավի կրծքամիս մուշտակով

Հավի կրծքամիս մուշտակով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 2 հատ

_Կարտոֆիլ 3 — 4 հատ

_Աղ, պղպեղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Ձու 2 հատ

_Ալյուր 2 ճաշի գդալ

Հավի կրծքամիս մուշտակով

Հավի կրծքամիս մուշտակով. Պատրաստման եղանակը

_Միսը կտրատել շերտերով ու թակել։ Այժմ թակած միսը մանր կտրատել։

_Միսը մարինացնել աղով, պղպեղով և նախընտրած համեմունքներով, թողնել մի քիչ մնա։

_Քերել կարտոֆիլը մանր քերիչով և լվանալ հոսող ջրի տակ, աղ, պղպեղ անել, ավելացնել ձուն և ալյուրը։ Զանգվածը լավ խառնել։

_Վերցնել մի քիչ կարտոֆիլի զանգված, ձեռքի մեջ հարթեցնել, դնել մի կտոր միս և ծածկել կարտոֆիլի զանգվածով՝ դարձնել տափակ կոտլետ։

_Տաքացնել ձեթը և տապակել երկու կողմից՝ մինչև ոսկե դարչնագույնը:

Հավի կրծքամիս մուշտակով

Մատուցեք այսպիսի օրիգինալ և համեղ, խրթխրթան կարտոֆիլով կոտլետները թթվասերով կամ թթվասերի սոուսով՝ կանաչիներով և սխտորով, ավելացնելով քերած թթու վարունգ։

Դուք կարող եք թթվասերի կամ մայոնեզի սոուս պատրաստել մանանեխով, եթե սիրում եք կծու սոուսներ մսային ուտեստների համար։

Ի դեպ, փոփոխության համար կարող եք նաև մի կտոր պինդ կամ վերամշակված պանիր փաթաթել մսի հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կիևյան կոտլետներ

Խնդրում ենք Գնահատեք