Պատրաստենք Հավի կրծքամիսը սերուցքային սոուսով՝ մատչելի ու պարզ մթերքներով նրբահամ ուտեստ:
Կաթնային սոուսով այս կրծքամիսն արժանի է բարձրագույն գովասանքի: Սա ռեստորաններում ամենաշատ պահանջվող նրբահամ ուտեստներից մեկն է:
Բայց այնտեղ սերուցքով կրծքամիսը շատ թանկ է, իսկ մենք ձեզ կասենք, թե ինչպես պատրաստել այդպիսի համային բարձրագույն հմայքը մեր խոհանոցում:

Հավի կրծքամիսը սերուցքային սոուսով. Բաղադրությունը
_3 ճաշի գդալ ալյուր
_1 թեյի գդալ աղ
_1 թեյի գդալ սխտորի փոշի
_1/2 թեյի գդալ սև պղպեղ
_2 մեծ հավի կրծքամիս, որոնք հորիզոնականորեն բաժանվել են 4 մասի
_2 ճաշի գդալ բուսական յուղ
_4 ճաշի գդալ կարագ
Սոուս
_1 ճաշի գդալ կարագ
_250 գրամ սունկ
_4-5 պճեղ սխտոր
_3/4 բաժակ չոր սպիտակ գինի
_1 1/4 բաժակ հավի արգանակ
_3/4 բաժակ յուղալի սերուցք
_2 ճաշի գդալ թարմ մաղադանոս

Հավի կրծքամիսը սերուցքային սոուսով. Քայլ առ քայլ բաղադրատոմս
_Մի ամանի մեջ խառնել ալյուրը, աղը, սխտորի փոշին և պղպեղը: Լվանալ և չորացնել կրծքամիսը:
_Հալեցնել 1 ճաշի գդալ կարագը և 2 ճաշի գդալ բուսական յուղը կաթսա կամ թավայի մեջ միջին ջերմության վրա:
_Տապակել հավի կրծքամսի 2 կտորները մինչև երկու կողմից ոսկե դարչնագույն դառնա, այսինքն, յուրաքանչյուր կողմից մոտ 3-4 րոպե:
_Դնել առանձին ափսեի վրա, ծածկել փայլաթիթեղով և տաք պահել:
_Նույնն անել մնացած 2 հավի կրծքամսի կտորներով:
_Հավի մսի տապակելուց հետո հենց նույն թավայի մեջ հալել 1 ճաշի գդալ կարագ: Ավելացնել սունկը և 2-3 րոպե տապակել, մինչև դրանք շագանակագույն դառնալ:
_Ավելացնել սխտորը և տապակել մինչև պատրաստ լինելը, մոտ 1 րոպե:
_Լցնել գինին և արգանակը և շոգեխաշել մինչև հեղուկը կիսով չափ մնա և թանձրանա (մոտ 10-15 րոպե):
_Լցնել սերուցքը և հավի մսի կտորները գցել սոուսի մեջ: Եփել մինչև սոուսը լավ թանձրանա (մոտ 3 րոպե):
Զարդարել կտրատած մաղադանոսով և անմիջապես մատուցել:

Հավի կրծքամիսը սերուցքային սոուսով պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավով ռուլետ







