Հավի կրծքամսով մակարոնեղեն սերուցքային սոուսով. Պարզ քայլերով պատրաստվող համով ուտեստ

Հավի կրծքամսով մակարոնեղեն ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի կրծքամսով մակարոնեղեն սերուցքային սոուսով. Պարզ քայլերով պատրաստվող համով ուտեստ

Մենք շատ ենք սիրում եմ մակարոնեղեն: Ճաշի համար հիանալի տարբերակ է սերուցքային սոուսով, հավի կրծքամսով մակարոնեղենով ուտեստը: Նույնիսկ սկսնակ խոհարարը կարող է արագ պատրաստել այս նրբահամ կերակուրը:

Հավի կրծքամսով մակարոնեղեն

Հավի կրծքամսով մակարոնեղեն սերուցքային սոուսով. Անհրաժեշտ բաղադրիչները (4 բաժնի համար)

  • Կարճ մակարոնեղեն — 400 գ
  • Հավի կրծքամիս — 500 գ
  • Գլուխ սոխ — 1-2 հատ
  • Թթվասեր — 250 գ կամ սերուցք — 250 գր
  • Աղ` ըստ ճաշակի
  • Պղպեղ՝ ըստ ճաշակի
  • Պրովանսյան համեմունքներ՝ ըստ ճաշակի

Հավի կրծքամսով մակարոնեղեն

Հավի կրծքամսով մակարոնեղեն

Հավի կրծքամսով մակարոնեղեն սերուցքային սոուսով. Պատրաստման եղանակը

  1. Հավի կրծքամիսը լվանալ և չորացնել, կտրել այն բարակ մասերով:
  2. Մաքրել սոխը, լվանալ և կտրել փոքր խորանարդիկներով:
  3. Տաքացնել տապակը, մեջը լցնել բուսական յուղ: Տապակի մեջ լցնել կրծքամիսը և սոխը, տապակել, երբեմն խառնելով, միջին կրակի վրա, մինչև որ փափկի (մոտ 20 րոպե):
  4. Աղ, պղպեղ անել, ավելացնել համեմունքներ, խառնել: Ավելացնել թթվասեր (կամ սերուցք): Խառնել, ծածկել կափարիչով: Եռացնել և հանել կրակից: Թողնել մնա կափարիչով ծածկված ևս 5-10 րոպե:
  5. Կաթսայի մեջ ջուր լցնել, եռացնել, աղ անել: Մակարոնեղենը լցնել եռացող ջրի մեջ, խառնել, լցնել 2 թեյի գդալ բուսական յուղ, խառնել: Եփել միջին կրակի վրա, մինչև փափկելը, ըստ հրահանգների (7-10 րոպե):
  6. Պատրաստի մակարոնեղենը լցնել քամոցի վրա, թող ջուրը քամվի:
  7. Ավելացնել մակարոնեղենը հավի վրա: Մակարոնեղենը լավ խառնել հավի կրծքամսի հետ ու մատուցել:

Հավի կրծքամսով մակարոնեղեն

Հավի կրծքամսով մակարոնեղենը սերուցքային սոուսով պատրաստ է:
Բարի ախորժակ!

Տեսանյութ

Հավի կրծքամսով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք