Հավի կրծքամսով ջեռեփուկ. Արագ, համեղ և շատ նուրբ

Հավի կրծքամսով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այս հավի կրծքամսով ջեռեփուկը ես պատրաստում եմ ընտանեկան հավաքույթների ժամանակ: Սրանով թարմություն եմ մտցնում ձանձրալի կոտլետների և կոլոլակների փոխարեն:

Ջեռեփոուկը փափուկ է, հյութալի, տարբեր կանաչիների և համեմունքների շնորհիվ։ Մատուցվում է տարբեր կողմնակի ուտեստների և աղցանների հետ։

Հավի կրծքամսով ջեռեփուկ

Հավի կրծքամսով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 3 հատ

_Ձու 2 հատ

_Ուրց, պրովանսյան համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Աղ, կարրի՝ ըստ ճաշակի

_Լոլիկ 1 հատ

_Սերուցք 150 մլ

Հավի կրծքամսով ջեռեփուկ

Հավի կրծքամսով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Միսը լվանալ, թղթե սրբիչներով չորացնել ու մանր կտրատել։

_Միսը լցնել ջեռոցի ամանի մեջ։

_Ձվերը խառնել աղի հետ, ավելացնել բոլոր կանաչիները, համեմունքները, մանրացված կանաչիների և պղպեղը։

_Սերուցքը լցնել ձվի զանգվածի վրա և խառնիչով սոուսը լավ հարել, մինչև միատարր լինի։

_Լցնել մի երկու ճաշի գդալ բուսական յուղ, խառնել։

_Լոլիկը բարակ շրջանակներով կտրատել, կանաչին մանրացնել։

_Սոուսը լցնել մսի վրա, վրան շարել լոլիկի շրջանակները և ցանել կանաչիները։

_Դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը և թխել մոտ 10-15 րոպե։

_Կարելի նաև ավելացնել սխտոր, տապակած սունկ և այլ հավելումներ՝ ըստ ձեր ցանկության։

Հավի կրծքամսով ջեռեփուկ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Աշխարհի ամենաարագ և համեղ ընթրիքը

Խնդրում ենք Գնահատեք