Հավի կրծքամսով ռուլետներ. Լցոնած համեղ գլանափաթեթներ

Հավի կրծքամսով ռուլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի կրծքամսով ռուլետներ. Լցոնած համեղ գլանափաթեթներ

Հավի կրծքամիսը զարմանալի մթերք է: Այն հարուստ է սպիտակուցներով և այլ օգտակար նյութերով, որոնք մսի այս տեսակն անփոխարինելի են դարձնում դիետաների և սպորտով զբաղվողների համար: Միևնույն ժամանակ, կրծքամսով կարելի է պատրաստել մի շարք հագեցնող և համեղ ուտեստներ, որոնք բոլորը կգնահատեն: Հավի կրծքամսով գլանափաթեթները դրա վառ օրինակն են:

Քնքուշ մսի կտորների ներսում թաքնվում է կարագով և կանաչիներով անուշահոտ միջուկը: Վերջնական շտրիխը կլինի ալյուրով, ձվով և չորահացով կեղևը: Հավի ռուլետները նախ տապակվում են թավայի մեջ, ապա թխվում ջեռոցում: Սա ձեզ կտա աներևակայելի փխրուն ուտեստ՝ ոսկեգույն կեղևով:

Հավի կրծքամսով ռուլետներ

Հավի կրծքամսով ռուլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կարագ 150 գ
  • Հավի կրծքամիս 2-3 հատ
  • Ձու 4 հատ
  • Սամիթ 20 գ
  • Մաղադանոս 20 գ
  • Ցորենի ալյուր 200 գ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Հավի կրծքամսով ռուլետներ

Հավի կրծքամսով ռուլետներ

Հավի կրծքամսով ռուլետներ. Պատրաստման եղանակը

  1. Լվանալ կրծքամիսը, չորացնել և կտրել երկարությամբ շերտերով: Ծածկել հավի կտորները պլաստիկ թաղանթով և մուրճով թեթևակի ծեծել դրանք: Համեմել աղով և պղպեղով:
  2. Դնել կարագը ամանի մեջ: Ավելացնել կտրատած սամիթ, մաղադանոս, աղ և պատառաքաղով տրորել: Ստացված խառնուրդը տեղափոխել սննդային թաղանթի վրա և փաթաթել երշիկի նման, դնել սառնարանում:
  3. Կոշտացած կարագի երշիկը կտրել շերտերով, ապա մեջտեղից կիսել (կտորների քանակը պետք է համապատասխանի մսի կտորների քանակին): Մսի վրա մի կտոր միջուկ դնել և ոլորել գլանափաթեթները:
  4. Ընկղմեք բոլոր գլանափաթեթները ալյուրի մեջ: Մի ամանի մեջ հարել ձվերը և գլանափաթեթները  ընկղմել զանգվածի մեջ(կամ լցնել վրան), այնուհետև ծածկել չորահացի փշրանքներով և բոլոր կողմերից տապակել տաքացրած յուղով տապակի մեջ:
  5. Միսը լավ կարմրելուց հետո գլանափաթեթները տեղափոխել ջեռոցի մաքուր տապակի մեջ և 15 րոպե եփել ջեռոցում 180 ℃ ջերմաստիճանում:

Հավի կրծքամսով ռուլետներ

Ուտեստը մատուցել կողմնակի ուտեստով կամ բանջարեղենային աղցանով: Մսի վրա կարող եք լցնել թխելուց հետո առաջացած հյութը:

Հավի կրծքամսով ռուլետները պատրաստ են:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հավի մսով կոտլետներ

Խնդրում ենք Գնահատեք