Հավի կրծքամսով ռուլետներ. Պանրով և կանաչիներով համեղ ուտեստը կհավանեն անգամ ամենաքմահաճ հյուրերը

Հավի կրծքամսով ռուլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել համեղ ու հյութեղ Հավի կրծքամսով ռուլետներ: Այս ուտեստն անփոխարինելի կլինի, եթե ուզում եք հագեցնող, բայց թեթև ու դյուրամարս ուտեստներ մատուցել:

Պանրով և կանաչիներով համեղ ուտեստը պատրաստելու համար ոչ մի բարդություն հաղթահարելու կարիք չի լինի, իսկ արդյունքը կհիացնի բոլորին: Այս ռուլետները հիանալի են թե որպես հիմնական տաք կերակուր, թե որպես սառը նախուտեստ:

Հավի կրծքամսով ռուլետներ

Հավի կրծքամսով ռուլետներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

— հավի կրծքամիս 250 գ

— կոշտ պանիր 150 գ

— հավի արգանակ 250 մլ

— թթվասեր 2 ճաշի գդալ

— ալյուր 1 ճաշի գդալ

— կարագ 20 գ

— արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ

— կանաչիներ, աղ, սև պղպեղ ըստ ճաշակի:

Հավի կրծքամսով ռուլետներ

Հավի կրծքամսով ռուլետներ. Պատրաստման եղանակը

_ Լվանալ միսը և չորացնել թղթե սրբիչներով: Միսը կտրել երկար շերտերով և ծեծել, վրան քսել աղ, պղպեղ և համեմունքներ։

_ Կոշտ պանիրը կտրատել բարակ շերտերով, կանաչին՝ մանր կտրատել։

_ Յուրաքանչյուր կտորի վրա ցանել կանաչիներ և դնել պանրի կտորներ, ռուլետները փաթաթել և ամրացնել չոփիկով։

_ Թավայի մեջ խառնել բուսական յուղն ու կարագը և տապակել ռուլետները մինչև ոսկե դարչնագույնը բոլոր կողմերից:

_ Ռուլետների վրա լցնել արգանակը։ Երբ սկսի եռալ՝ կրակն իջեցնել և շոգեխաշել կափարիչով ծածկված 15-20 րոպե։

_ Գդալով վերցնել 6 ճաշի գդալ արգանակ և խառնել ալյուրի, թթվասերի հետ, հարել մինչև հարթ լինի, աղ, պղպեղ անել և լցնել ռուլետների վրա։

_ Եռացնել 5 րոպե, տեղափոխել ափսեի մեջ և մատուցել։

Հավի կրծքամսով ռուլետներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով ռուլետներ

Խնդրում ենք Գնահատեք