Հավի կրծքամսով և մայոնեզով կոտլետներ. Պարզ, համեղ, նուրբ կոտլետներ

կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի կրծքամսով և մայոնեզով կոտլետներ. Թեթև ու դյուրամարս այս կոտլետները կհագեցնեն ձեր քաղցը և համի հաճույք կպատճառեն: Պատրաստվում են րոպեների ընթացքում և միշտ հաջող են ստացվում: Հիմնական բանը` դրանք չպետք է չափից շատ տապակել կրակի վրա, որպեսզի նրանք ստացվեն որքան հնարավոր է հյութեղ:

Այս բաղադրատոմսը պահանջում է նվազագույն քանակությամբ մթերքներ, որոնք կարելի է գտնել ամենուր:

Տվյալ դեպքում կրծքամիսը չի աղացվում, այլ պարզապես դանակով մանր կտրատվում է: Ստացվում է նուրբ ու հյութալի ուտեստ, որ սովորաբար մատուցում է պյուրե կարտոֆիլով:

կոտլետներ

Հավի կրծքամսով և մայոնեզով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Հավի կրծքամիս 1 կգ
  • Հավի ձու 4 հատ
  • Մայոնեզ 2 ճաշի գդալ
  • Ալյուր 1 բաժակ
  • Չոր համեմունքներ` ըստ ճաշակի
  • Աղ` ըստ ճաշակի

կոտլետներ

Տապակման համար.

  • Բուսական յուղ 50 գր

կոտլետներ

Հավի կրծքամսով և մայոնեզով կոտլետներ. Պատրաստման եղանակը

  1. Հավի կրծքամիսը կաշվից և ոսկորներից ազատել: Ցանկալի է վերցնել 67% յուղայնության մայոնեզ, այն ուղղակի իդեալական և բավարար թանձր է այս ուտեստի համար:
  2. Կտրել հավի միսը փոքր կտորներով: Այնուհետև հերթով կոտրել 4 ձուն, լցնել մայոնեզը, և ավելացնել ամբողջ ալյուրը: Պետք է դա անել աչքաչափով՝ համոզվելով, որ խմորը շատ պինդ չի դառնում: Համի ակտիվացման համար կարելի է ավելացնել մանրացված թարմ սխտոր կամ սխտորի փոշի, ինչպես նաև այլ նախընտրելի համեմունքներ:
  3. Պետք է բավարար խոնավ զանգված ստացվի: Թողեք այն որոշ ժամանակ մնա սառնարանում, մոտ 20 րոպե, դրանից հետո կարելի է սկսել պատրաստել:
  4. Լավ տաքացնել բուսական յուղը տապակի մեջ և դրա վրա լցնել մսային զանգվածի ճաշի գդալով՝ ձևավորելով կլոր բլիթներ: Տապակել դրանք մի կողմից միջին ջերմաստիճանի վրա 5-7 րոպե, մինչև դրանք վարդագույն դառնան և կիսով չափ պատրաստվեն:
  5. Շրջել կոտլետները մյուս կողմի վրա և տապակել ևս 5-7 րոպե, մինչև ամբողջությամբ եփվի: Հանել առաջին խմբաքանակը տապակից և տապակել հաջորդը: Այսպես պետք է տապակել ստացված ամբողջ զանգվածը:

կոտլետներ

Հավի կրծքամսով և մայոնեզով կոտլետները պատրաստ են, կարող եք մատուցել:

Այս ուտեստն այնքան ունիվերսալ է, որ ցանկացած կողային ճաշատեսակի հետ կհամադրվի: Կարելի է մատուցել հատիկեղենի, բանջարեղենի հետ: Ամեն ինչ կախված է ձեր ճաշակից և անձնական նախասիրություններից: Եվ մի մոռացեք աղցանի մասին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կիևյան կոտլետներ

Խնդրում ենք Գնահատեք