Սովորաբար ես պատրաստում եմ փխրուն հավի ձողիկներ ջեռոցում և մատուցում դրանք սոուսով, որովհետև ամեն շաբաթ երեկոյան մենք ընտանիքով նստում ենք հեռուստացույցի առջև և ֆիլմ ենք դիտում: Սա հիանալի հնարավորություն է միմյանց նախասիրություններին ավելի լավ ծանոթանալու, ինչպես նաև պարզապես զրուցելու համար: Ընթացքում վայելում ենք այս խորտիկը:
Այս նախուտեստը նագեթներից տարբերվում է ձևով: Եթե նագեթները սովորաբար բարակ և ձվաձև են, ապա ձողիկները երկարավուն են և ավելի հաստ: Բացի այդ, ես պատրաստում եմ վերջինս անսովոր եղանակով: Եթե ցանկանում եք իմանալ փխրուն շերտերի գաղտնիքը, կարդացեք բաղադրատոմսը:

Հավի ձողիկներ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 500 գր
_Ձու 2 հատ
_Ցորենի ալյուր 3 ճաշի գդալ
_Չիպսեր 100 գր
_Պապրիկա 1 ճաշի գդալ
_Թթվասեր 180 գր
_Սխտոր 1 պճեղ
_Սամիթ 20 գր
_Աղ՝ ըստ ճաշակի


Հավի ձողիկներ ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Լվանալ հավի կրծքամիսը հոսող ջրի տակ և չորացնել թղթե սրբիչով: Կտրել այն փոքր երկարավուն կտորներիով, տեղափոխել ամանի մեջ:
_Մսակտորներին շաղ տալ պղպեղ, ավելացնել մի քիչ աղ: Շատ աղ չանեք, քանի որ չիպսերը նույնպես աղի են: Լավ խառնել:
_Հիմա անցնենք թաթախմանը:
_Թեթև հարել ձվերը: Չիպսերը ուղղակի բաց փաթեթում տրորել փշրանքների աստիճան: Դրա համար կարող եք օգտագործել սովորական գրտնակ:
_Հավի յուրաքանչյուր կտոր թաթախել ալյուրի մեջ:
_Ալյուրից հետո միսը թաթախել ձվի, այնուհետև՝ չիպսերի փշուրների մեջ:
_Պատրաստի մսակտորները դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:
_Մսի շերտերը եփել 200 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 20 րոպե: Ուշադիր եղեք, որ փխրուն կեղևը չայրվի:
_Մինչ ձողիկները եփվում են, պատրաստեք սոուսը: Սոուսի համար թթվասերին խառնել կտրատած սխտոր և սամիթ: Համեմել սոուսը աղով:
_Իհարկե, օգտագործելուց առաջ ավելի լավ է սոուսը սառեցնել:
_Հավի շերտերը ջեռոցում ավելի չոր են ստացվում, քան, օրինակ, թավայի մեջ տապակելու դեպքում:


Հետևաբար, սոուսը պարտադիր է: Բայց, եթե սերուցքային սխտորով սոուս չեք սիրում, կարող եք սովորական կետչուպ օգտագործել: Այդպես նույնպես շատ համեղ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տնական կոտլետներով չիզբուրգեր







