Հավի միսը թթվասերի սոուսով. Անչափ համեղ ուտեստ, որը բոլորը կսիրեն

Հավի միսը թթվասերի սոուսով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի միսը թթվասերի սոուսով. Թավայի մեջ պատրաստվող, շատ պարզ բաղադրատոմսով, հավի մսով համեղ ճաշատեսակ է, որը լավ համադրվում է ցանկացած կողմնակի ուտեստի հետ:

Միսը պարզապես հալվում է բերանում, ստացվում է շատ փափուկ ու քնքուշ: Սոուսը շատ նուրբ և սերուցքային է՝ սխտորի նոտաներով: Փորձեք, երաշխավորում եմ, որ այս կերպ հավը հաճախ եք եփելու)

Հավի միսը թթվասերի սոուսով
Հավի միսը թթվասերի սոուսով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի ազդր կամ հավի այլ մասեր՝ 0,8 — 1 կգ

_Թթվասեր 20% — 200 գ

_Սոխ — 2 հատ

_Շաքար — մի պտղունց

_Կարագ — 20 գր

_Ալյուր — 1 ճաշի գդալ

_Ջուր կամ արգանակ — 200 գ

_Սխտոր — 2 — 5 պճեղ

_Աղ, սև պղպեղ` ըստ ճաշակի

_Դափնու տերև — 1 հատ

Հավի միսը թթվասերի սոուսով

Հավի միսը թթվասերի սոուսով. Պատրաստման եղանակը

_Հավը ըստ ճաշակի աղ և պղպեղ անել: Տապակել ուժեղ կրակի վրա մինչև ոսկե դարչնագույնը, անհրաժեշտ չէ միսը ամբողջությամբ պատրաստի վիճակի բերել, պարզապես անհրաժեշտ է նրան տալ գեղեցիկ ոսկե դարչնագույն կեղև:

_Սոխը մանր կտրատել: Հեռացրեք միսը տապակից, և միջին կրակի վրա դրա մեջ տապակել սոխը մինչև թափանցիկ դառնա:

_Ավելացնել ալյուր, խառնել և տապակել 1-2 րոպե: Դրանից հետո ավելացնել ջուրը և թթվասերը, աղ և պղպեղ անել ըստ ճաշակի, վերադարձնել միսը, վրան լցնել ստացված սոուսը:

_Կափարիչի տակ շոգեխաշել ցածր կրակի վրա 25 րոպե:

_Վերջում ավելացնել մանր կտրատած սխտորը և դափնու տերևը, եփել ևս 5 րոպե, կափարիչով ծածկված:

Հավի միսը թթվասերի սոուսով

Ճաշատեսակը պատրաստ է: Ստացվում է շատ համեղ, և պատրաստվում է շատ հեշտ:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հավի մսով տապակա

Խնդրում ենք Գնահատեք