Հավի միսը ջեռոցում. Հյութալի միսը պատրաստելու համար պետք են նվազագույն մթերքներ իսկ ընտանիքի հիացմունքն անսահման կլինի

Հավի միսը ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի միսը ջեռոցում պատրաստելու համար պետք է ընդամենը լավ մարինացնել ու թխել:

Այս կերպ պատրաստված հավի միսը հարմար կլինի ցանկացած խավարտի հետ: Կարող եք մատուցել թխած կամ պարզապես խաշած կարտոֆիլի, բրնձի, սպագետտիի և այլնի հետ:

Մածունի շնորհիվ միսը շատ փափուկ և նուրբ է, հյութալի։

Հավի միսը ջեռոցում

Հավի միսը ջեռոցում. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

— մածուն 700 մլ

— հավի ոտքեր 8 հատ

— սխտոր 8 պճեղ

— աղ, պղպեղ և պապրիկա ըստ ճաշակի

Հավի միսը ջեռոցում Հավի միսը ջեռոցում

Հավի միսը ջեռոցում. Պատրաստման եղանակը

_ Լվանալ միսը և չորացնել թղթե սրբիչներով, լցնել ամանի մեջ, ավելացնել մածունը, աղը, պապրիկան, ձեր սիրած համեմունքները և խառնել:

_ Մսով ամանը ծածկել և դնել սառնարանում 5 ժամով։

_ Ջեռոցի տապակը յուղել բուսական յուղով և ոտքերը շարել վրան։

_ Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 1 ժամ։ Բայց առաջնորդվեք ձեր վառարանի հնարավորութուններով:

_ Տապակը յուղել բուսայուղով, տաքացնել, շարել հավի ոտքերը, վրան դնել ափսե, ափսեի վրա ծանրոց դնել և տապակել միջին ջերմության վրա 10 րոպե։

_ Հետո շրջել ու նորից դնել բեռը, ևս 10 րոպե տապակել մյուս կողմից։

Հավի միսը ջեռոցում Հավի միսը ջեռոցում

Նման փափուկ ու հյութալի ուտեստ կարող եք պատրաստել ամեն օրվա, ոչ միայն տոն օրերի համար։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ռուլետ հավի կրծքամսով

Խնդրում ենք Գնահատեք