Հավի միսը սնկով. Լցոնած կրծքամիսը շքեղ հյուրասիրության տարբերակ է

Հավի միսը սնկով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ցանկանո՞ւմ եք նուրբ միս: Սկսեք պատրաստել Հավի միսը սնկով։ Թեև ենթադրվում է, որ հավի կրծքամիսը շատ չոր է, սակայն մեր բաղադրատոմսերն ամեն անգամ հակառակն են ապացուցում։

Ուտեստի համարա նախատեսված մթերքների հավաքածուն պարզ է՝ հավի կրծքամիս, սունկ, սոխ և պանիր: Ամենահետաքրքիրը պատրաստման գործընթացն է։ Քանի որ, քիչ հավանական է, որ շատերն են հնարավորություն ունեցել սովորական գավաթների օգնությամբ մսային գնդիկներ կազմել։

Հավի միսը սնկով

Հավի կրծքամիսը հնարավորինս նուրբ և հյութալի դարձնելու համար այն պետք է թակել խոհարարական մուրճով։ Այս տարրական գործողության շնորհիվ միսը պարզապես կհալվի ձեր բերանում։ Հետևաբար, այս քայլը պետք չէ բաց թողնել:

Հավի միսը սնկով

Հավի միսը սնկով. Բաղադրիչներ

_Հավի կրծքամիս 500 գ

_Սոխ 150 գ

_Արևածաղկի ձեթ 10 մլ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած) 5 գ

_Շամպինիոններ 300 գ

_Մայոնեզ 30 գ

_Կոշտ պանիր 100 գ

Հավի միսը սնկով

Հավի միսը սնկով

Հավի միսը սնկով. Պատրաստման եղանակը

_Հավի կրծքամիսը կտրել 3 մասի, յուրաքանչյուրը խոհարարական մուրճով ծեծել։

_Պատրաստի միսը դնել ամանների մեջ։

_Սունկը կտրատել շերտերով։

_Մաքրել սոխը, մանր կտրատել։

_Տապակել սոխը տաքացրած տապակի մեջ՝ արևածաղկի ձեթով, մինչև ոսկեգույն դառնալը։

_Այնուհետև ավելացնել սունկը, աղն ու սև պղպեղը։ Խառնել և կրակի վրա պահել ևս 5 րոպե։

_Սնկով միջուկը լցնել մսով ամանի մեջ։ Տապակած շամպինիոնները ծածկել հավի մսի եզրերով։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով: Վրան դնել մսով պատրաստուկները՝ բաժակները շրջելով։

Հավի միսը սնկով

_Հավի մսով գնդիկներին քսել մայոնեզ։

_Կոշտ պանիրը քերել, մսի վրա շաղ տալ։

_25 րոպեով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոց։

Հավի միսը սնկով

Բուրավետ հավի միսը ոսկեգույն պանրի «գլխարկի» տակ պատրաստ է: Երբ կտրեք գնդիկը, անմիջապես կտեսնեք հյութի հոսք, որ անմիջապես կթափվեն ափսեի վրա, իսկ բուրմունքը, կարող է ձեզ խենթացնել:

Եթե ​​սիրում եք հյութեղ միս և գեղեցիկ ուտեստներ, ապա պահպանեք այս բաղադրատոմսը: Այն անպայման ձեզ պետք կգա:

Տեսանյութ

Հավի կրծքամսով տապակա

Խնդրում ենք Գնահատեք