Հավի միսը սոուսով. Միսը կարագի պես փափուկ է և նուրբ

Հավի միսը սոուսով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի միսը սոուսով, եթե անում եք ամեն ինչ այնպես, ինչպես գրված է, նույնիսկ թավայի մեջ այն փափուկ, հյութալի և նուրբ է ստացվում։

Հատկապես, եթե դուք եփում եք նուրբ սոուսով:

Հավի միսը սոուսով

Հավի միսը սոուսով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 2 հատ

_Աղ, պղպեղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Ալյուր՝ թաթախելու համար

_Սոուսը պատրաստելու համար ձեզ հարկավոր է

_Կարագ 30 գր

_Սոյայի սոուս 2 ճաշի գդալ

_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

_Կիտրոնի 1/4 քերուկ

_Մեղր 1 թեյի գդալ

_Սխտոր 1-2 պճեղ

Հավի միսը սոուսով

Հավի միսը սոուսով

Հավի միսը սոուսով. Պատրաստման եղանակը

_Լվանալ միսը և չորացնել թղթե սրբիչներով։

_Մսի երեսին սուր դանակով՝ ցանցի տեսքով կտրվածքներ անել։

_Համեմել աղով, պղպեղով, համեմունքներով՝ ըստ ճաշակի և թողնել մարինացվի 10 րոպե։

_Միսը ալյուրի մեջ թաթախել։

_Տապակի մեջ տաքացնել բուսայուղը և տապակել ուժեղ կրակի վրա 2 րոպե յուրաքանչյուր կողմից։

_Թուլացնել կրակը, կարագը, մեղրը թավայի մեջ լցնել մսի վրա, ավելացնել սոյայի սոուսը, սխտորի պճեղները, կիտրոնի քերուկը և հյութը, խառնել։

_Կափարիչով ծածկել և եփել միսը ամեն կողմից 3 րոպե՝ մարմանդ կրակի վրա։

_Հուշում. Մսի եփման ժամանակը կախված է չափից և հաստությունից, այնպես որ, եթե մեծ կտորներ են, մի փոքր երկար տապակեք։

Հավի միսը սոուսով

Հավի միսը սոուսով

Այսպիսի զարմանալի, շատ նուրբ միսը, թեթևակի քաղցր հետհամով և ցիտրուսային բույրով, համադրված է բրնձի և կարտոֆիլի, մակարոնեղենի և այլ կողմնակի ուտեստների, ինչպես նաև թարմ բանջարեղենի աղցանների կամ խորոված բանջարեղենի հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խորոված հավի կրծքամիս տնային պայմաններում

Խնդրում ենք Գնահատեք