Հավի միսը սոուսով և սնկով շատ համեղ է և պարզ է պատրաստվում:
Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ կաթն ու թթվասերը յուրահատուկ համ են հաղորդում։

Հավի միսը սոուսով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի բդիկներ կամ հավի այլ կտորներ 3 հատ
_Սոխ 3 հատ
_Օսլա 1,5 ճաշի գդալ
_Թթվասեր 150 գր
_Կաթ 100 մլ
_Աղ, պղպեղ և այլ համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Սունկ 250 գր
_Բուսական յուղ 40 մլ

Պատրաստման եղանակը
_Սունկ ընտրելիս լավ կլինի շամպինիոններ վերցնել։
_Օսլան խառնել աղի և պղպեղի, համեմունքների և սխտորի հետ։
_Չոր զանգվածը քսել մսի վրա, թողնել մարինացվի 20 րոպե։
_Տաքացնել ձեթը և տապակել սոխը, մինչև կարմրի:
_Մեկ այլ թավայի մեջ տապակել միսը մինչև ոսկե դարչնագույնը:
_Սոխի մեջ ավելացնել սնկի խորանարդիկները և տապակել մինչև խոնավությունը գոլորշիանա։
_Ավելացնել թթվասերը, կաթը, աղ՝ ըստ ճաշակի։
_Շոգեխաշել մի քանի րոպե, հետո դնել միսը, եփել 5-8 րոպե։

Հուշում. Սոուսին կարող եք ավելացնել թարմ կանաչիներ, պղպեղի խառնուրդ։ Թթվասերն ու կաթը հաջողությամբ փոխարինվում են սերուցքով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ժուլիեն սնկով և հավի մսով







