Այս Հավի մսով գնդիկները նոր և անսովոր են: Երբ սովորական հավի մսից ձանձրանաք, այն կարող եք մատուցել նորովի։ Հավատացեք, շատ համեղ են ստացվում այս կոլոլակները։
Դրանք շատ նուրբ են, իսկ խրթխրթան չորահացով կեղևը հիանալի կերպով լրացնում է կերակրի համը։

Հավի մսով գնդիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի 6 բուդ (եթե միայն կրծքամսից պատրաստեք, գնդիկները բավականին չոր կլինեն)
_Հավի կրծքամիս 1 հատ
_Սխտոր 1 պճեղ
_Ձու 2 հատ (մեկը աղացած մսի, մյուսը չորահացի մեջ)
_Չորահաց՝ ըստ ճաշակի
_Աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Հավի մսով գնդիկներ. Պատրաստման եղանակը
_Հավի բդիկների մաշկը հանել, միսը կտրատել բարակ շերտերով։
_Սոխը մանր կտրատել, սխտորը ճզմիչով անցկացնել։
_Միսը խառնել սխտորի, սոխի, ձվի հետ, համեմել աղով, պղպեղով և թողնել 20-25 րոպե։
_Ջեռոցը տաքացնել մինչև 210°C:
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և ջրի մեջ թաթախված ձեռքերով հավի զանգվածից գնդիկներ ձևավորել, թաթախել հարած ձվի, ապա պաքսիմատի մեջ։
_Գնդիկները դնել ջեռոցի տապակի վրա:
_Թխել ջեռոցում 30-35 րոպեից ոչ ավել։

Հավի մսով գնդիկները կարելի է մատուցել և՛ սառը, և՛ տաք վիճակում, կարելի է նաև մի կտոր պանիր դնել ներսում, նույնպես շատ համեղ կլինի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավով ռուլետ







