Հավի մսով լցոնած կոտլետներ. Ջեռոցում պատրաստվող համեղ ու հյութալի ուտեստը կարող եք մատուցել հաճելի ընթրիք կազմակերպելիս

Հավի մսով լցոնած կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել համեղ ու հյութալի Հավի մսով լցոնած կոտլետներ, որոնց պետք չէ նույնիսկ ձու ավելացնել և դրանք շատ հեշտ են պատրաստվում:

Այս տարբերակում օգտագործվում է հավի աղացած միս, բայց կարող եք վերցնել ցանկացած այլ միս, այդպես նույնիսկ ավելի հյութալի կստացվեն։

Կոտլետների լցոնման մի քանի տարբերակ կա՝ սնկով, խաշած ձվով, թարմ լոլիկով, դդմիկով և այլն։ Մենք պատրաստելու ենք ամենապարզ տարբերակը՝ սոխով, կարտոֆիլով և պանրով, դրանք հյութալի են, հագեցնող և շատ համեղ։

Հավի մսով լցոնած կոտլետներ
Հավի մսով լցոնած կոտլետներ. Բաղադրիչներ

_Աղացած հավ — 400 գ

_Կարտոֆիլ — 2 հատ

_Կոշտ պանիր — 100 գ

_Սոխ — 1 հատ

_Մայոնեզ — 30 գ

_Աղ և պղպեղ — ըստ ճաշակի

_Համեմունք հավի համար — ըստ ճաշակի

_Բուսական յուղ — 1 ճաշի գդալ

Հավի մսով լցոնած կոտլետներ Հավի մսով լցոնած կոտլետներ Հավի մսով լցոնած կոտլետներ

Հավի մսով լցոնած կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլն ու սոխը մաքրել, լվանալ։

_Աղացած միսը լցնել խորը ամանի մեջ, ըստ ճաշակի ավելացնել աղ և պղպեղ, ավելացնել թռչնամսի համար ձեր սիրած համեմունքները և ամեն ինչ լավ խառնել։

_Տապակի մեջ տաքացնել բուսայուղը, տապակել մանր խորանարդիկներով կտրատած սոխը, մինչև փափկի։

_Աղացած մսից «շոռակարկանդակներ» ձևավորել, դնել փայլաթիթեղով պատված ջեռոցի կաղապարի մեջ։

_Սառած տապակած սոխը դնել յուրաքանչյուր մսաբլիթի փոսիկի մեջ։

_Կարտոֆիլը քերել բարակ շերտերով, գլխարկի պես դնել սոխի շերտի վրա, մի քիչ աղ ու պղպեղ անել, վրան լցնել մայոնեզ։

_Յուրաքանչյուր բլիթի վրա ցանել քերած կոշտ պանիր:

_Կաղապարը դնել մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպեով։

_Թխել կոտլետները «վերև / ներքև» ռեժիմում, կաղապարը դնելով ջեռոցի մեջտեղում:

Հավի մսով լցոնած կոտլետներ

Հավի մսով լցոնած կոտլետները մատուցվում են տաք վիճակում՝ որպես առանձին ուտեստ։

Վայելե՛ք։

Տեսանյութ

Կիևյան կոտլետներ

Խնդրում ենք Գնահատեք