Հավի մսով լցոնած պղպեղ. Ջեռոցում պատրաստվող հյութեղ ընթրիք

Հավի մսով լցոնած պղպեղ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի մսով լցոնած պղպեղ. Ջեռոցում պատրաստվող հյութեղ ընթրիք

Այսօր ես որոշեցի ջեռոցում հավով պղպեղ պատրաստել: Այն ստացվեց այնքան բուրավետ ուտեստ, որ մի քանի րոպեից տան բոլոր անդամները խոհանոցում էին:
Պղպեղով խորտիկը շատ պարզ ու արագ է պատրաստվում: Հավի կրծքմսի թեթևակի տապակումը ալյուրով և համեմունքներով՝ միսը հյութեղ և փափուկ է դարձնում:

Դե, իհարկե ավելացնում ենք պանրի: Այն միշտ հատուկ համ է հաղորդում բանջարեղենին և մսեղենին: Իսկ երեխաները սիրում են դրա ձգվող թելերը: Ես անպայման էլի կպատրաստեմ:

Հավի մսով լցոնած պղպեղ

Հավի մսով լցոնած պղպեղ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Բուլղարական պղպեղ 4 հատ
  • Հավի կրծքամիս 1 հատ
  • Աղ 0.5 թեյի գդալ
  • Համեմունք մսի համար 1 թեյի գդալ
  • Թթվասեր 2 թեյի գդալ
  • Արևածաղկի ձեթ 1 ճաշի գդալ
  • Ցորենի ալյուր 1 ճաշի գդալ
  • Ջուր 70 մլ
  • Պանիր 70 գ
  • Լոլիկ 1 հատ

Հավի մսով լցոնած պղպեղ

Հավի մսով լցոնած պղպեղ

Հավի մսով լցոնած պղպեղ.Պատրաստման եղանակը

  1. Հավի կրծքամիսը փոքր կտորներով կտրել և տապակել արևածաղկի ձեթով:
  2. Ավելացնել աղ, համեմունք և ալյուր, լավ հարել:
  3. Հավի վրա թթվասեր և մի փոքր ջուր ավելացնել: Եփել միջին կրակի վրա,պարբերաբար խառնելով՝ մինչև սոուսը թանձրանա:
  4.  Լվանալ պղպեղը, կտրել մեջտեղից, հեռացնել սերմերն ու ցողունը:
  5. Տեղադրել բանջարեղենի կեսերը ջեռոցի տապակի մեջ:
  6. Լցոնել պղպեղը հավի միջուկով, վրան ցանել քերած պանիր, դնել լոլիկի կտորները:
  7. Թխել 30 րոպե 200 ջերմաստիճանի տակ

Հավի մսով լցոնած պղպեղ

Լցոնած պղպեղով նախուտեստը կարող է լիարժեք ընթրիք դառնալ: Առողջարար և չափավոր  կալորիականությամբ ուտեստը կուրախացնի նույնիսկ նրանց, ովքեր հետևում են իրենց կազմվածքին: Բացի այդ, պղպեղը շատ հագեցնող է:

Հավի մսով լցոնած պղպեղը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած սմբուկ

Խնդրում ենք Գնահատեք