Շատերը նախընտրում են գնել շերտավոր խմորով թխվածքներ ոչ միայն քաղցր միջուկով, այլ օրինակ՝ հավի մսով խաչապուրի, որը շատ հագեցնող ու ախորժելի է ստացվում։
Պարտադիր չէ միջուկը հավի մսով պատրաստել, սնկով ու պանրով նույնպես շատ համեղ է ստացվում։

Հավի մսով խաչապուրի. Անհրաժեշտ բաղադրիչները
_Աղացած հավի միս 500 գր
_Սոխ 1 հատ
_Դդմիկ 1 հատ
_Աղ, պղպեղ, համեմունքներ և անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Շերտավոր խմոր՝ 1 կգ
_Փափուկ սերուցքային պանիր 300 գր
_Դեղնուց 1 հատ
_Քնջութ՝ ըստ ցանկության և ճաշակի

Հավի մսով խաչապուրի. Պատրաստման եղանակը
_Սոխը կտրատել խորանարդներով և տապակել բուսայուղի մեջ, մինչև կիսով չափ եփվի։
_Ավելացնել պատրաստի աղացած միսը, աղն ու պղպեղ անել, խառնել և եփել, մինչև փափկի:
_Զանգվածին կարելի է ավելացնել կանաչի, սխտոր ըստ ճաշակի և այլ հավելումներ։
_Քերել դդմիկը խոշոր քերիչով։
_Խմորը հալեցնել սենյակային ջերմաստիճանում, գրտնակել շերտով, կտրատել մասերի։
_Յուրաքանչյուրի պանիր քսել, մի գդալ դդմիկ դնել, վրան սոխով աղացած միս դնել և ծրարաձև ծալել։
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով, շարել և հարած դեղնուց քսել, ցանկության դեպքում քնջութ ցանել։
_Թխել 180 աստիճանով մոտ 20-30 րոպե։

Ստացվում են նուրբ, ախորժելի և հագեցնող, իդեալական են թեյի կամ տոնական սեղանի խորտիկի համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Շերտավոր խմոր







