Այսօր կներկայացնենք բաղադրատոմս, որով կարող եք պատրաստել Հավի մսով կարկանդակ, որը հավասարապես կթխվի ներսում, և միջուկը կմնա մեջտեղում:
Տարբեր միջուկներով այս կարկանդակները տարածված են դարձել շատ պարզ և մատչելի բաղադրատոմսի շնորհիվ, որը հարմար է յուրաքանչյուրին, նույնիսկ սկսնակ խոհարարին:
Այս անգամ պատրաստում եմ հավի մսի միջուկով։

Հավի մսով կարկանդակ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
_ մածուն 300 մլ
_ ձու 2 հատ
_ աղ 1 թեյի գդալ
_ շաքարավազ 0,5 թեյի գդալ
_ բուսական յուղ 70 մլ
_ փխրեցուցիչ 1 թեյի գդալ
_ ալյուր 220 գ
Միջուկը պատրաստելու համար
_ հավի կրծքամիս 300 գ
_ սոխ 1 հատ
_ կարտոֆիլ 2 հատ
_ աղ, պղպեղ, համեմունքներ

Հավի մսով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_ Անհրաժեշտ բոլոր մթերքները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի:
_ Մածունին ավելացնել ձու, աղ, շաքարավազ և խառնել։
_ Ալյուրը մաղել և խառնել փխրեցուցիչի հետ, լցնել զանգվածի մեջ և հունցել խմորը, որը պետք է ունենա նրբաբլիթների համար նախատեսված թանձրություն:
_ Միսը մանր կտրատել, սոխը՝ խորանարդներով, իսկ կարտոֆիլը քերել խոշոր քերիչով։
_Այս ամենը խառնել, աղ, պղպեղ անել, ավելացնել համեմունքներ։
_ Խմորի մի մասը լցնել կաղապարի մեջ և 5 րոպեով դնել 190 աստիճան տաքացրած ջեռոցում։
_ Ձևամանը հանել, միջուկը լցնել վրան, ծածկել խմորի երկրորդ մասով և թխել 40 րոպե։

Այն բանի շնորհիվ, որ խմորի ստորին մասը թխել եք, միջուկը մնում է մեջտեղում և կարկանդակը ստացվում է դասականի պես, շատ համեղ և փափուկ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մսով կարկանդակ Քիշ Լորեն







