Առաջարկում ենք պատրաստել Հավի մսով կոտլետներ ջեռոցում:
Սա շատ լավ տարբերակ է ճաշին կամ ընթրիքին մատուցելու համար։ Կոտլետների հետ սեղանին մատուցելու համար պետք է պատրաստել կողմնակի ճաշատեսակ: Դա կարող է լինել կարտոֆիլի պյուրե, կամ մակարոնով, բրնձով տարբեր փլավներ։
Հավի մսով կոտլետներ. Բաղադրիչներ
_Հավի կրծքամիս 2 հատ
_Կիսապինդ պանիր 250 գ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Պղպեղի խառնուրդ ըստ ճաշակի
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

Հավի մսով կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Հավի կրծքամիսը կտրել մի քանի շերտերով և յուրաքանչյուր կտորը խոհանոցային մուրճով ծեծել։
_Այնուհետև ջեռոցի տապակը լավ յուղել բուսական յուղով և դնել ծեծած կոտլետները:
_Այնուհետև աղ և պղպեղ ցանել մսի վրա:
_Վերևում քերած պանիր լցնել և կես բաժակ ջուր լցնել ջեռոցի տապակի վրա:
_Տապակը դնել ջեռոցը և թխել 25-30 րոպե 200 աստիճան ջերմաստիճանում։

Հյութեղ և հագեցնող մսով կոտլետները պատրաստ են:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խորոված Հավի կրծքամիս








