Հավի մսով կոտլետներ պատրաստելը ցանկացած տնային տնտեսուհու սիրած գործերից է, քանի որ այդ միսը շատ նուրբ է և ուտեստը դյուրամարս է, ավելի հեշտ է այն հարմարեցնել դիետիկ ուտեստների հետ:
Եկեք պատրաստենք համեղ կոտլետներ «Թռչնի կաթ»:

Հավի մսով կոտլետներ Թռչնի կաթ. Բաղադրիչները
_ աղացած հավի միս — 900 գ
_ աղ — 1 թեյի գդալ
_ ձու — 1 հատ
_ սոխ — 1 հատ
_ բոքոն — 4 շերտ
_ սև պղպեղ — ըստ ճաշակի
_ մայոնեզ կամ թթվասեր — 3 ճաշի գդալ
_ թթվասեր կամ սերուցք — 200 մլ

Հավի մսով կոտլետներ Թռչնի կաթ. Պատրաստման եղանակը
_ Հավի կրծքամիսն ու ազդրերը ոսկորներից հանել, պետք է ստացվի մոտ 900 գրամ միս:
_ 4 կտոր հացը թրջել ջրով ու թող ուռչի։
_ Միսը, ջրից քամած հացը և սոխը աղալ մսաղացով։
_ Այժմ վրան կոտրել 1 ձու, ավելացնում 1 թեյի գդալ աղ, սև պղպեղ, ավելացնել 3 ճաշի գդալ մայոնեզ կամ թթվասեր: Ամեն ինչ լավ խառնել գդալով։ Մսի զանգվածը պատրաստ է։
_ Տապակի մեջ լցնել բուսայուղը և տաքացնել։ Աղացած միսը ճաշի գդալով դնել նախօրոք տաքացրած տապակի վրա ու կոտլետ ձևավորել։
_ Տապակեք երկու կողմից, կարիք չկա դրանք հասցնել լրիվ պատրաստ վիճակի, մեր նպատակն է թեթև կարմրացնել, այնպես որ յուրաքանչյուր կողմից կբավականացնի 1 րոպեն։
_ Այսպիսով, ամբողջ աղացած միսը տապակեք:
_ Վերցնել խորը տապակ, մոտ 30 սմ տրամագծով:
_ Կոտլետները դնել մեջը, անմիջապես ավելացնել 200 գրամ թթվասեր կամ սերուցքով։

Կոտլետները մարմանդ կրակի վրա եփել 15 րոպե։ Այդ ընթացքում կարող եք պատրաստել ճաշատեսակ:
Մատուցեք կոտլետները խավարտի հետ։ Նուրբ է, փափուկ և շատ համեղ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կիևյան կոտլետներ







