Մենք շատ ենք սիրում Հավի մսով կոտլետներ, այնպես որ հաճախ եմ պատրաստում, և տարբեր փորձարկումներ անում:
Գիտեմ, որ աղացած մսին կարելի է ավելացնել կաղամբ ու կարտոֆիլ, բայց դդումն իր գործն ավելի լավ է անում, քան մյուսները։ Բացի այդ, դուք հավանաբար գիտեք, թե որքան դժվար է երեխաներին ստիպել առողջ բանջարեղեն ուտել: Այս կոտլետները պատրաստելով մենք օգտակար բանջարեղեն կհրամցնենք ու երեխաները չեն հրաժարվի:
Եթե տանը սպիտակաձավար չկա, կարող եք դդումով հավի կոտլետներ պատրաստել պաքսիմատով։ Այս բաղադրիչը հիանալի աշխատում է ավելորդ խոնավությունը կլանելու հարցում:
Աղացած մսին կարող եք ավելացնել ոչ միայն աղ ու պղպեղ, այլ նաև ձեր սիրած համեմունքները։

Հավի մսով կոտլետներ. Բաղադրիչներ
_ Հավի միս 500 գ
_ Դդում 250 գ
_ Սոխ 1 հատ
_ Աղ՝ ըստ ճաշակի
_ Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
_ Ձու 1 հատ
_Սպիտակաձավար 4 ճաշի գդալ
_ Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի

Հավի մսով կոտլետներ. Պատրաստման եղանակը
_ Աղացած հավի մսին ավելացնել ձուն և բլենդերով աղացած կամ մանր կտրատած սոխը։
_ Դդումը մաքրել և մանր քերիչով անցկացնել։
_ Աղացած մսին ավելացնել բանջարեղենը, սպիտակաձավարը, աղը և պղպեղը։ Կոտլետների բաղադրիչները լավ խառնել։
_ Ձեռքերը յուղեք արևածաղկի ձեթով և կոտլետներ կազմեք։
_ Տապակել կոտլետները միջին ջերմության վրա երկու կողմից՝ արևածաղկի ձեթով տաքացրած տապակի մեջ։

Եթե ցանկանում եք կոտլետները ավելի հետաքրքիր դարձնել, եփելու վերջում թավայի մեջ մի քիչ ջուր և թթվասեր ավելացրեք։ Կոտլետները ծածկեք կափարիչով և մի փոքր շոգեխաշեք։
Ուտեստը կդառնա էլ ավելի փափուկ և նուրբ՝ սերուցքային համով։
Բարի ախորժակ!
Տեսանյութ
Հավի մսով ռուլետ







