Կովկասյան ոճով Հավի մսով կոտլետներ պատրաստելու գաղտնիքներից մեկը աղացած մսին մածուն ավելացնելն է։ Այս կաթնամթերքի շնորհիվ ուտեստը շատ նուրբ և հյութալի է ստացվում։ Անպայման փորձեք այս տեխնիկան:
Զարմանալի է, թե ինչպես կարող են մի քանի բաղադրիչները փոխել վաղուց ծանոթ ուտեստի համը: Հավի կոտլետները սամիթի, անանուխի, ռեհանի և համեմի հավելումով շատ բուրավետ և հաճելի համ են ստանում։ Կանաչիները կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ չորացրած։

Հավի մսով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչներ
_ Հավի կրծքամիս 600 գ
_ Սոխ 150 գ
_ Ձու 1 հատ
_ Սամիթ 0,5 փունջ
_ Աղ 0,5 թեյի գդալ
_ Չորացրած կանաչիներ 1 ճաշի գդալ
_ Մածուն 220 մլ
_ Բրնձի ալյուր 80 գ
_ Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի

Հավի մսով կոտլետներ. Պատրաստման եղանակը
_ Հավի կրծքամիսն ու սոխն անցկացնել մսաղացով։ Ավելացնել 2,5% յուղայնության մածուն, չոր կանաչիներ, աղ, կտրատած սամիթ: Խառնել բաղադրիչները։
_ Աղացած հավի մսին ավելացնել ձուն և բրնձի ալյուրը, լավ խառնել։
_ Հավի մսով կոտլետները կարելի է դնել թավայի մեջ գդալով կամ ձևավորել ձեռքով։
Մի փոքրիկ հնարք կասեմ, որի շնորհիվ մսի զանգվածը չի կպչի ափերին։ Պարզապես թրջեք դրանք ջրով կամ հագեք ձեռնոցներ: Ձեռքերը մաքուր կմնան, իսկ կոտլետները գեղեցիկ կստացվեն։

_ Տապակի մեջ տաքացնել արևածաղկի ձեթը և տապակել կոտլետները երկու կողմից, մինչև եփվեն կափարիչի տակ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կիևյան կոտլետներ







