Համեղ և հյութալի Հավի մսով ձողիկներ կարող եք պատրաստել կարճ ժամանակում։

Հավի մսով ձողիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Աղացած հավի միս 1 կգ
_Սոխ 1 հատ
_Ձու 2 հատ
_Եգիպտացորենի ալյուր 2 ճաշի գդալ
_Ալյուր 2 ճաշի գդալ
_Համեմունքներ 2 թեյի գդալ
_Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ
_Կարագ 200 գր
_Կոշտ պանիր 100 գր
_Սամիթ՝ ըստ ճաշակի
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ


Հավի մսով ձողիկներ. Պատրաստման եղանակը
_Աղացած հավի միսը համեմել համեմունքներով, աղով և պղպեղով, լցնել մի երկու ճաշի գդալ մայոնեզ և բլենդերով մանրացրած սոխը։
_Պանիրը քերել մանր քերիչով։
_Կարագը ձողիկներով կտրատել։
_Կանաչին մանր կտրատել։
_Խոհանոցային թաղանթի վրա աղացած մսով շերտեր պատրաստել՝ հնարավորինս բարակ:
_Մի ձողիկ կարագը թաթախել սամիթի մեջ և դնել աղացած մսով շերտերի մեջտեղում, թաղանթի օգնությամբ ծալել միսը, թաթախել ալյուրի մեջ։
_Հաջորդ կոտլետի մեջ կարագը փոխարինել պանրով և նույնպես փաթաթել աղացած մսի մեջ։
_Կոտլետները պատրաստել երկու տեսակով՝ մսով փաթաթել կարագը սամիթով կամ պանրով:
_Կոտլետները 30 րոպեով դնել սառցախցիկը։
_Խմորի համար ձվերը խառնել կիտրոնի հյութի, աղի հետ, ավելացնել քրքում, պապրիկա, չոր սխտոր, քառորդ բաժակ ջուր, եգիպտացորենի և սովորական ալյուր, ցանկության դեպքում՝ փխրեցուցիչ կամ քացախով մարած սոդա:
_Խմորը պետք է ստացվի ոչ շատ թանձր՝ թթվասերի խտության:
_Բուսական յուղը շատ տաքացնել, ձողիկները թաթախել խմորի մեջ և տապակել բոլոր կողմերից, մինչև ոսկե դարչնագույնը:

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տապակած պանիր







