Հավի մսով ջեռեփուկ. Հեշտ ու արագ պատրաստվող հյութեղ ուտեստ

Հավի մսով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի մսով ջեռեփուկ. Հեշտ ու արագ պատրաստվող հյութեղ ուտեստ, որը կարելի է պատրաստել, երբ երկար ժամանակ չունեք ուտելիք խոհանոցում անցկացնելու համար:

Մենք գնում ենք բոլոր տեսակի հնարքների՝ դրան հասնելու համար: Բայց համեղ ուտել իհարկե ուզում ենք: Հետևաբար, գյուտարար խոհարարները համարձակորեն փորձարկումներ են կատարում և պարզ բաղադրատոմսեր են կազմում, որպեսզի թեթևացնեն իրենց աշխատանքը:

Եթե պատրաստվում եք խնայել ձեր ժամանակը, ապա մենք առաջարկում ենք պարզ և բավականին արագ բաղադրատոմս: Փորձեք հավի ջեռեփուկի մեր տարբերակը, որը շատ հաճելի համ ունի՝ իտալական լազանիայի նման:

Հավի մսով ջեռեփուկ

Հավի մսով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Հավի կրծքամիս 3 հատ
  • Բուլղարական պղպեղ 1 հատ
  • Լոլիկ 2 հատ
  • Կաթ 120 մլ
  • Տոմատի մածուկ 1 ճաշի գդալ
  • Ցորենի ալյուր 1 թեյի գդալ
  • Կոշտ պանիր 40 գ
  • Սոխ 1 հատ
  • Կարագ 1 ճաշ գդալ
  • Սխտոր 2 պճեղ
  • Արևածաղկի ձեթ 1 ճաշի գդալ
  • Աղ` ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ  ճաշակի
  • Ռեհան` ըստ  ճաշակի
  • Սուսամբար` ըստ  ճաշակի

Հավի մսով ջեռեփուկ

Հավի մսով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

  1. Սոխը և սխտորը մանր կտրատել և տապակել թավայի մեջ: Մոտ երեք րոպե անց ավելացնել մանր կտրատած պղպեղ և բանջարեղենը կրակի վրա պահել ևս 5 րոպե: Բանջարեղենը տեղափոխել ջեռոցի ձևամանի մեջ:
  2. Նույն թավայի մեջ տապակել  փոքր կտորներով կտրտված հավի կրծքամիսը, մոտ 10 րոպե: Դրանից հետո ավելացնել տոմատի մածուկը, լավ խառնել և ձևամանի միջի բանջարեղենի վրա լցնել:
  3. Ալյուրը խառնել հալված կարագի հետ, լցնել կաթի վրա և տաքացնել կաթսայում մոտ 1 րոպե: Ապա այս զանգվածը հավասարապես տարածել կրծքամսի վրա:
  4. Մնում է ոչ մեծ լոլիկները կտրել շերտերով, կամ կտորներով: Շարել դրանք վերևում և համեմեք աղով և պղպեղով: Մի մոռացեք ավելացնել սուսամբարն ու ռեհանը:
  5. Ձևամանը 15 րոպեով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Դրանից հետո հանել և քերած պանիրը շաղ տալ վրան, այնուհետև կրկին դնել ջեռոցը ևս 5 րոպե:

Հավի մսով ջեռեփուկ

Հավի մսով ջեռեփուկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պատրաստում ենք ջեռեփուկ կարտոֆիլով և հավի կրծքամսով

Խնդրում ենք Գնահատեք