Հավի մսով ջեռեփուկ. Առանց ալյուրի, համեղ ու հագեցնող ընթրիք

Հավի մսով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի մսով ջեռեփուկ. Կերեք այնքան, որքան ցանկանում եք:

Հետաքրքիր բաղադրատոմսով ջեռեփուկը մատուցեք սխտորի մածուկով։ Զարմանալի համեղ է։

Հավի մսով ջեռեփուկ
Հավի մսով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_ հավի կրծքամիս 230 գ

_ ձու 2 հատ

_ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

_ բուսական յուղ 2 ճաշի գդալ

Սխտորի մածուկ պատրաստելու համար անհրաժեշտ է.

_ սխտոր 1 պճեղ

_ բուսական յուղ 1 ճաշի գդալ

_ սերուցքային պանիր 2 ճաշի գդալ

_ մոցարելլա 100 գ

_ օրեգանո, կանաչիներ

Հավի մսով ջեռեփուկ Հավի մսով ջեռեփուկ
Հավի մսով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_ Հավի կրծքամիսը եփել աղ արած ջրի մեջ՝ համեմունքներով, սառելուց հետո մանր կտրատել։

_ Մսի կտորները լցնել բլենդերի մեջ, ավելացնել բուսայուղ և ձու, հարել զանգվածը մինչև հարթ լինի։

_ Լցնել փխրեցուցիչը և կրկին հարել ամբողջ զանգվածը։

_ Թխելու ձևամանը յուղել կարագով, լցնել ստացված զանգվածը, հարթեցնել։

_ Թխել 220 աստիճանով մոտ 15 րոպե։

_ Սերուցքային պանիրը խառնել բուսայուղի և մանրացրած սխտորի հետ։

_ Սերուցքային զանգվածը ջեռեփուկի վրա տարածել հավասար շերտով և ցանել քերած պանիրն ու չոր սուսամբարը (օրեգանոն)։

_ Թխել ևս 15 րոպե, մինչև պանիրը հալվի, այնպես որ ուշադիր եղեք ջեռոցին:

Հավի մսով ջեռեփուկ

Հավի մսով ջեռեփուկ
Կտրեք մասերով և մատուցեք տարբեր սոուսների, թարմ բանջարեղենի աղցանների հետ։

Սա պարզապես հրաշալի և շատ պարզ նախաճաշ կամ խորտիկ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ջեռեփուկ կարտոֆիլով և հավի մսով

Խնդրում ենք Գնահատեք