Հավի մսով ռուլետ. Քնքուշ ձվածեղով նախուտեստը կարող եք մատուցել տաք և սառը վիճակում

Հավի մսով ռուլետ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Հավի մսով ռուլետ պատրաստելու համար անհրաժեշտ են ամենամատչելի ու սովորական մթերքներ: Այս նուրբ ռուլետը և՛ համեղ է, և՛ գեղեցիկ, բավականին էժան։

Այն կարող եք մատուցել հենց անմիջապես, տաք վիճակում կամ թողնել, որ ռուլետը սառչի, ապա 6 ժամով ուղարկել սառնարան, կտրատել շերտերով և մատուցել որպես սառը խորտիկ։

Հավի մսով ռուլետ

Հավի մսով ռուլետ. Անհրաժեշտ բաղադրիչները

— հավ 1,7 — 2 կգ

— աղ 1,5 թեյի գդալ

— պղպեղ ըստ ճաշակի

— պապրիկա կես թեյի գդալ

— սխտոր 4 պճեղ

— ձու 5 հատ

— կաթ 200 մլ

Հավի մսով ռուլետ

Հավի մսով ռուլետ. Պատրաստման եղանակը

_ Միսը առանձնացնել ոսկորներից՝ փորձելով չվնասել մաշկը։ Անհրաժեշտ է ստանալ մի մեծ ու ամբողջական կտոր միս, որը պետք է լավ ծեծել։

_ Մսին աղ, պղպեղ անել, շաղ տալ պապրիկա և ձեր սիրած համեմունքները, քսել ճզմած սխտոր, թողնել մարինացվի։

_ Ձվածեղի համար ձվերը խառնել կաթի հետ և լավ հարել, աղ անել:

_ Ձվածեղը կարող եք տապակել թավայի մեջ կամ թխել ջեռոցում։

_ Ջեռոցի տապակը յուղել բուսայուղով, վրան լցնել ձվի զանգվածը։

_ Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 10 րոպե։

_ Ջեռոցի տապակը ծածկել փայլաթիթեղով, վրան դնել հավի ծեծա միսը, վրան դնել ձվածեղի շերտը և պինդ ռուլետ փաթաթել։

_ Ռուլետի վրա ցանել պապրիկա և փաթաթել փայլաթիթեղով։

_ Հավի մսով ուտեստը թխել 200 աստիճանով 60-70 րոպե։

 

Հավի մսով ռուլետ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ռուլետ հավի կրծքամսով

Խնդրում ենք Գնահատեք