Հավի մսով փլավ. Իսկական ուզբեկական փլավի չքնաղ համը աներևակայելի է

ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի մսով փլավ պետք է անպայման փորձել պատրաստել, մանավանդ, որ մեծ հմտություն պետք չէ դրա համար:

Շատերն են սիրում փլավ: Շատ դեպքերում պատրաստելու համար օգտագործվում է ոչխարի միս (ուզբեկական փլավի դասական տարբերակում) կամ խոզի միս: Իսկ մենք պատրաստելու ենք հավի մսով:

Ստացվում է նույնքան համեղ, բայց ժամանակի առումով հավով եփելն ավելի արագ կլինի, և ավելի մատչելի, որովհետև հավի միսը ավելի էժան է: Եկեք սկսենք:

Հավի մսով փլավ

Հավի մսով փլավ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Հավի միս — 0,5-0,7 կգ (կարող եք վերցնել նաև հնդկահավի միս)

_Գազար — 0,5 կգ

_Սալորաչիր — 1 բաժակ (կարող եք օգտագործել չամիչ կամ ծիրանի չիր)

_Բրինձ — 2 բաժակ

_Բուսական յուղ — 1 բաժակ

_Սոխ — 5 խոշոր գլուխ

_Փլավի համեմունքների խառնուրդ — 2 թեյի գդալ (վաճառվում է խանութներում)

Հավի մսով փլավ

Հավի մսով փլավ. Պատարաստման եղանակը

_Բրինձը պետք է նախապես պատրաստել. Մաքրել, լվանալ, կես ժամվա թողնել ջրի մեջ, որպեսզի բրինձը ուռչի: Լվացեք միսը, կտրեք 5-6 սմ չափի կտորներով:

_Լցնել բուսական յուղը խորը կաթսայի մեջ: Տաքացրեք այնքան, որ ծուխը դուրս գա: Սա շատ կարևոր քայլ է, քանի որ իրական փլավը հենց այդպիսի տեխնոլոգիա է պահանջում:

_Հավը լցնել յուղի մեջ եւ տապակել 5-7 րոպե, երբեմն խառնելով: Կափարիչը կարելի է ծածկել, որպեսզի ավելորդ ցայտեր չլինեն:

_Պատրաստեք գազար և սոխ. Գազարը մանր կտրատեք շերտերով, իսկ սոխը կիսաօղակներ:

_Հավի վրա ավելացնել սոխն ու գազարը և տապակել բոլորը միասին, երբեմն խառնելով ևս 5-7 րոպե, մինչև սոխը սկսում է ոսկեգույն դառնալ:

_Այնուհետև ավելացնել փլավի պատրաստման համենունքների խառնուրդը, խառնել:

_Բրինձը լցրեք կաթսայի մեջ և մի խառնեք: Խոհարարության տարբեր եղանակների կողմնակիցներ կան. Ինչ-որ մեկը անմիջապես խառնում է բրինձը, իսկ ոմանք պատրաստելուց հետո: Ես կողմնակից եմ երկրորդ մեթոդին:

_Վրան լցնել սալորաչիր, չամիչ կամ ծիրանի չիր. Որը ավելի շատ եք սիրում: Կարող եք նաև սխտորի պճեղ ավելացնել: Անհրաժեշտ չէ կլպել, հենց այդպես ավելացրեք: Սխտորը եփվում է և չի խառնվում փլավին, չնայած դրան կտա իր համը:

_Լցնել եռացրած ջուրը փլավի մեջ, որպեսզի այն ծածկի բրինձը 2 մատ բարձրությամբ: Իջեցրեք կրակը (միջինից ցածր), ծածկեք և թողեք փլավը 15-20 րոպե:

_Բացում ենք կափարիչը: Այս պահին բրինձն արդեն կլանած կլինի ջուրը: Փլավը խառնում ենք այնպես, որ բոլոր բաղադրիչները` հավ, բրինձ, գազար և սալորաչիր հավասարապես խառնվեն ամբողջ զանգվածի մեջ:

Մեր հավի մսով փլավը պատրաստ է: Դա ձեզ մոտ նույնպես կստացվի:

Փլավը պետք է մատուցել լայն կլոր ամանով:

Գառան կամ խոզի մսով պատրաստում են նման եղանակով: Միակ տարբերությունն այն է, որ գառան մսով մի քիչ ավելի երկար են եփում: Ժամանակի առումով հավի կամ խոզի մսով ամենաարագն է  պատրաստվում:

Տեսանյութ

Բրնձով փլավի սիրահարներին ևս մի հրաշալի տրբերակ ենք առաջարկում

Զատկի Չամիչով Փլավ Լավաշով, չրերով․ Համով Հոտով

Խնդրում ենք Գնահատեք