Հավի մսով և բրնձով ապուր, Սուպ՝ պատրաստման առավել հարմար և նոր տարբերակ

ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր պատրաստելու ենք Հավի մսով և բրնձով ապուր։

Ապուրներն անփոխարինելի են մեր սննդակարգում, իսկ նման պարզ, արագ պատրաստվող օգտակար, դիետիկ և միաժամանակ սննդարար ապուրը միայն կզարդարի ձեր սեղանը։

Հավի մսով և բրնձով ապուր, Սուպ

Հավի մսով և Բրնձով ապուր․ Բաղադրատոմս

  • Հավի միս — 500 գր․
  • Բրինձ — 200 գր․
  • Կարտոֆիլ — 250 գր․
  • Սոխ — 1 գլուխ
  • Գազար — 1 հատ
  • Քաղցր պղպեղ — 1 հատ
  • Դափնու տերև — 1-2 հատ
  • Մաղադանոս — մեկ փունջ
  • Աղ, պղպեղ
  • Խնկածաղիկ չորացրած, ծիթրոն կամ չորացրած այլ կանաչեղեն ըստ ձեր նախասիրության։

Հավի մսով և բրնձով ապուր, Սուպ

Հավի մսով և Բրնձով ապուր․ Պատրաստման եղանակը

  • Մոտ 1 լիտր ջուր ենք լցնում գազօջախին դրված կաթսայի մեջ և վրան ավելացնում նախապես մաքրած, լվացած և կտրատած հավի միսը,
  • Մոտ 20 րոպեից այն կեփվի, այդ ընթացքում չենք մոռանում հավաքել ջրի վրա գոյացած փրփուրը։ Մսին աղը լցնում ենք եփելուց հետո, որպեսզի չկոշտանա։
  • Սոխը կիսում ենք և հենց այդպես ավելացնում եփվող արգանակին, գաղտնիքն այստեղ այն է, որ սոխառած չենք անում մնացած ապուրների նման․ արդյունքում այս ապուրը ստացվում է նրբահամ, դիետիկ և յուրահատուկ համեղ,
  • Լվացած դափնու տերևը ավելացնում ենք՝ ապուրին համային լրացուցիչ նոր երանգ ավելացնելու համար,
  • Մանր կտրատված գազար ենք ավելացնում, ի դեպ այն միակ բանջարեղենն է, որը ջերմամշակումից չի կորցնում իր վիտամինները,
  • Մոտ 5 րոպե եռալուց հետո ավելացնում ենք կտրատված կարտոֆիլը և լվացված բրինձը,
  • 10 րոպե եռալուց հետո ավելացնում ենք մանր կտրատված քաղցր պղպեղն ու կանաչիները։

Հավի մսով և բրնձով ապուր, Սուպ

Մատուցելուց առաջ կարող եք մի փոքր կարագ ավելացնել, եթե նախընտրում եք յուղոտ ճաշերը։

Բարի ախորժակ։

Հավի մսով և Բրնձով ապուր․ տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք