Հավի մսով և դդմիկով կոտլետներ. Թեթև և հագեցնող համեղ ուտեստ

Հավի մսով և դդմիկով կոտլետներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Հավի մսով և դդմիկով կոտլետները շատ նուրբ են, բուրավետ, հագեցնող։

Պատրաստում ենք պարզ և կարճ ժամանակում, իսկ նախուտեստը կարելի է մատուցել ոչ միայն ճաշին կամ ընթրիքին, այլև տոնական սեղանին։

Հավի մսով և դդմիկով կոտլետներ

Հավի մսով և դդմիկով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 700 գր

_Գազար 1 հատ

_Սոխ 1 հատ

_Սամիթ, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Հավի կրծքամիս 300 գր

_Համեմունքներ և համեմունքներ մսի համար՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

_Ձու 2 հատ

_Ալյուր 2-3 ճաշի գդալ

Հավի մսով և դդմիկով կոտլետներ

Հավի մսով և դդմիկով կոտլետներ

Հավի մսով և դդմիկով կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Միսը կտրատել մանր կտորներով, համեմել բուսայուղով, աղով, համեմունքներով և մսի համար նախատեսված համեմունքներով և խառնել։

_Թողնել մարինացվի 30-60 րոպե։

_Քերել դդմիկը խոշոր քերիչով, աղ անել և թողնել 10 րոպե, հյութը լավ քամել։

_Քերել սոխն ու գազարը քերիչով և ավելացնել լավ քամած դդմիկը:

_Դդմիկի զանգվածին ավելացնել ձուն, պղպեղը, անուշաբույր կանաչիներն ու խառնել։

_Ավելացնել ալյուրը և խառնել։

_Տապակի մեջ տաքացնել բուսայուղը, ճաշի գդալով լցնել դդմիկի զանգվածը, վրան դնել մի քիչ միս և ծածկել դդմիկի զանգվածով։

_Ծածկել կափարիչով և տապակել թույլ կրակի վրա 3-5 րոպե, շրջել և տապակել մյուս կողմից:

Հավի մսով և դդմիկով կոտլետներ

Հավի մսով և դդմիկով կոտլետներ

Այսպիսի թեթև և համեղ կոտլետների համար պատրաստեք սոուս մայոնեզով, մանանեխով, սխտորով և սամիթով և մատուցեք երիտասարդ կարտոֆիլի հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Դդմիկով կոտլետ

Խնդրում ենք Գնահատեք