Հավի ռուլետներ սնկով. Հաճելի նրբությամբ համեղ ուտեստ

Հավի ռուլետներ սնկով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավի ռուլետների այս բաղադրատոմսն իսկական գտածո է: Այն չքնաղ համ է ունենում:

Առաջին անգամ այս ռուլետները փորձեցինք սրճարանում, այն ինձ շատ դուր եկավ և ես ասացի, որ դուրս չեմ գա սրճարանից, մինչև ինձ չտան բաղադրատոմսը: Շեֆ խոհարարը ստիպված եղավ ինձ հետ կիսել բաղադրատոմսը)) Սա, իհարկե, կատակ է:

Բայց իրականում, երբ դուք ընդամենը կարդաք բաղադրատոմսը, արդեն կցանկանաք պատրաստել, իսկ երբ պատրաստեք և փորձեք, ավելի քան ուրախ կլինեք:

Հավի ռուլետներ սնկով

Հավի ռուլետներ սնկով. Անհրաժեշտ բաղադրիչները

_200 գրամ շամպինիոն

_0,5 կգ կրծքամիս

_80 գրամ պանիր

_1 սոխ

_աղ / պղպեղ ըստ համտեսի

_100 մլ բուսական յուղ

_4-5 պճեղ սխտոր

_200 գրամ թթվասեր

_չորահացի փշուրներ

Հավի ռուլետներ սնկով

Հավի ռուլետներ սնկով

Հավի ռուլետներ սնկով. Քայլ առ քայլ բաղադրատոմս

_Կտրել սունկը, կեղևը մաքրել և կտրատեք սոխը: Սունկը և սոխը տապակել բուսական յուղի մեջ:

_Մուրճիկով ծեծել հավի միսը, ապա պղպեղ և աղ անել:

_Պատրաստել Հավի ռուլետների համար նախատեսված սոուս, դրա համար տապակած սխտորը խառնել թթվասերի հետ:

_Քերիչով քերել պանիրը:

_Տապակած սնկերը դնել պատրաստի ֆիլեի վրա, ապա վերևում պանիր ցանել:

_Փաթաթել, ամրացնել ատամի չոփիկներով կամ կապել թելով: Թաթախել չորահացի փշուրների մեջ:

_Տապակել տաքացրած բուսական յուղի մեջ երկու կողմերից, որպեսզի կեղևը ոսկե դարչնագույն լինի:

_Այնուհետև լցնել դրանց վրա ստացված սոուսը և շոգեխաշել արդեն փակ կափարիչի տակ:

Հավի ռուլետներ սնկով

Հավի ռուլետներ սնկով պատրաստ են: Մատուցեք և վայելեք գերագույն հաճույք:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք