Հավի սթեյք անուշաբույր կանաչիներով և պանրով: Ամեն ինչ պատրաստվում է թավայի մեջ շատ արագ և պարզ, և ստացվում է, որ այն հիանալի խորտիկ ճաշի կամ ընթրիքի համար։

Հավի սթեյք. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի փափկամիս 4-6 հատ
_Սոխ 1 հատ
_Սխտոր 3 պճեղ
_Բանջարեղենի պեստո մածուկ 400 գր
_Լոլիկի մածուկ 400 գր
_Քերած պանիր 100 գր
_Կարագ 10 գր
_Բուսական յուղ 30 մլ
_Աղ, ուրց, պղպեղ՝ ըստ ճաշակի
_Անուշաբույր կանաչիներ, համեմունքներ՝ ըստ ճաշակի


Հավի սթեյք. Պատրաստման եղանակը
_Յուրաքանչյուր հավի միսը կտրատել երկու մասի և ստանալ սթեյքեր։
_Խառնել կարագը և բուսական յուղը, տաքացնել տապակի մեջ և տապակել սթեյքերը յուրաքանչյուր կողմից մի քանի րոպե, աղ և պղպեղ անել:
_Նույն յուղի մեջ մոտ 5 րոպե տապակել սոխի խորանարդիկները, մանր կտրատած սխտորն ավելացնել ըստ ճաշակի
_Սոխի մեջ ավելացնել բանջարեղենային պեստոն, լոլիկի մածուկը և խառնել։
_Սթեյքները դնել վրան և եփել թույլ կրակի վրա, մոտ 5 րոպե։
_Վրան ցանել անուշաբույր կանաչիներ, համեմունքներ, պանիր և եփել ևս մի քանի րոպե:


Այսպիսի ճոխ, մսային խորտիկները կարող եք մատուցել ցանկացած կողմնակի ճաշատեսակի հետ։ Սոուսներ պետք չեն, սոխով, սխտորով ու կանաչիներով սոուսով միսն իր յուրահատուկ համն ունի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Սթեյք սպանախի սոուսով







