Հավով լցոնած հաց. Համեղ պանրային կեղևով, հյութեղ, հագեցնող ուտեստ:
Չեմ կարող չասել, որ շատերի նման ես էլ եմ երազում համեղ նախաճաշ վայելել անկողնում: Մի քանի փափուկ նրբաբլիթներ սուրճով կամ մրգային աղցանով: Սակայն ավելի հաճախ ես արթնանում եմ՝ ցանկանալով տաք բուտերբրոդների ափսե պատրաստել:
Ես շատ եմ սիրում առատ պանրով, անուշաբույր սնկով և ձվով բուտերբրոդներ: Ահա թե ինչու եմ նախընտրում պատրաստել կատարյալ ուտեստ՝ հավով լցոնված հաց:
Ըստ էության,սա սովորական տոստի տարբերակ է, ուղղակի յուրաքանչյուրն առանձին տապակելու փոխարեն, այս ժամանակը կարող եք անցկացնել հետաքրքիր լցոն պատրաստելու վրա: Բնականաբար այս ուտեստի լցոնի բաղադրությունը լիովին կախված է ձեր երևակայությունից և նախասիրություններից:
Երբ պատրաստեք, կհամոզվեք, որ սա համով չի զիջում պիցցային: Այսքան հասարակ ուտեստ, բայց այնքան հաճույք:

Հավով լցոնած հաց. Անհրաժեշտ բաղադրիչներ
- Հաց 1 հատ
- Կոշտ պանիր 200 գ
- Հավի կրծքամիս 600 գ
- Շամպինիոն 250 գ
- Լոլիկ 5 հատ
- Մայոնեզ 4 ճաշի գդալ
- Սոխ 1 հատ
- Ձու 1 հատ
- Սամիթ 1 փունջ
- Աղ` ըստ համտեսի
- Սև պղպեղ (աղացած)` ըստ համտեսի
- Բուսական յուղ՝ մի փոքր


Հավով լցոնած հաց. Պատրաստման եղանակը
- Սկզբում պատրաստել հացը. Կտրել բոքոնը մեջտեղից և հանել փափուկ միջուկը` երկու նավակաձև կաղապար պատրաստելու համար:
- Հավի կրծքամիսը մանր կտրատել և տապակել թավայի մեջ յուղով, մինչև որ փափկի: Միսը համեմել աղով և պղպեղով` ըստ ճաշակի:
- Սունկը տապակել առանձին` սոխի հետ միասին:
- Դրանից հետո մի ամանի մեջ խառնել հավի միսը, խորանարդիկներով կտրատված լոլիկը, մայոնեզը, կանաչին, ձուն և համեմունքներն՝ ըստ ճաշակի:
- Լցնել հացի մեջ այս լցոնը, շերտերով, արանքներում ցանելով քերած պանիր: Վերջինը նույնպես պետք է լինի պանրի շերտը:
- Պատրաստել լցոնած հացը 15 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Հավով լցոնած հացը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ծույլ Լազանյա Լավաշով․ Արագ, Պարզ և Հեշտ տոնական ուտեստ ձեր սեղանին







