Այսօր ձեզ առաջարկում ենք պատրաստել համեղ, փափուկ, տոնական հավով խորոված փոքրիկ շամփուրներով: Ջեռուցում էլ է այն շատ համեղ ստացվում:

Հավով խորոված. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 1 կգ
_Շամպինիոններ 6 հատ
Մարինադ
_Սոյայի սոուս 4 ճաշի գդալ
_Աջիկա 1 ճաշի գդալ
_Մեղր 1 թեյի գդալ
_Չոր ռեհան 1 թեյի գդալ
_Սոխ 1 հատ
_Խնկունի մի պտղունց
_Սեղանի ծովաբողկ 1 թեյի գդալ
_Կիսաքաղցր գինի 4 ճաշի գդալ
_Մանրացված կանաչի՝ ըստ ճաշակի

Հավով խորոված. Պատրաստման եղանակը
_Միսը կտրատել խոշոր խորանարդներով, սունկը՝ շերտերով։
_Պատրաստել մարինադը և թողնել միսը մարինացվի ողջ գիշեր:
_Տապակի մեջ յուղը տաքացնել։ Շամփուրի վրա շարել այսպես՝ մի կտոր միս, մի կտոր սունկ, մի օղակ սոխ և այլն։
_Արագ տապակել շատ տաք թավայի մեջ, որպեսզի մսի երեսը կեղևով ծածկվի, որպեսզի հյութը չգոլորշիանա։
_Տապակածը դնել ջեռոցի տապակի մեջ, վրան մի փոքր մարինադ լցնել և թխել ջեռոցում 200 աստիճանով՝ 20-25 րոպե։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով տապակա







