Համեղ և հագեցնող հավով կարկանդակ՝ անուշաբույր կանաչիներով և համեմունքներով։ Այն շատ հեշտ է պատրաստվում, իսկ արդյունքը հիանալի և բավարարող ընթրիք է։

Հավով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խաշած հավի միս 360 գր
_Սոխ 1 հատ
_Սխտոր 3 պճեղ
_Աղ, համեմունքներ՝ ըստ ճաակի
_Անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Կտրատած ձիթապտուղ 80 գր
_Կանաչի, բանջարեղեն ըստ ճաշակի
_Տոմատի մածուկ 1 ճաշի գդալ
_Սերուցք 150 գր
_Կոշտ պանիր 150 գր
Խմորի համար
_Կարագ 200 գր
_Դեղնուց 2 հատ
_Պանիր 50 գր
_Թթվասեր 50 գր
_Ալյուր 400 գր
_Աղ 1 թեյի գդալ
_Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Հավով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Սոխը մանր կտրատել և տապակել բուսայուղի և կարագի մեջ։ Ավելացնել ճզմած սխտորը, կտրատած հավը, համեմունքները և խառնել։
_Լցնել տոմատի մածուկ և ցանկացած բանջարեղեն, կտրատած ձիթապտուղները:
_Եփել կափարիչով ծածկված մինչև փափկի, աղ անել ըստ ճաշակի:
_Լցնել սերուցքը, ավելացնել կանաչիները, և եփել ևս 5 րոպե։
_Աղ անել փափկած կարագին, խառնել դեղնուցների, փխրեցուցչի հետ և ավելացնել մաղած ալյուրը։ Խմորը հունցել, ծածկել և թողնել 40 րոպե։
_Խմորը բաժանել երկու մասի, յուրաքանչյուր մասը մի փոքր գրտնակել։
_Ձևամանը ծածկել յուղաթղթով և վրան դնել խմորը, տարածել ձևամանի մեջ, փոքր կողմեր ձևավորել և լցնել միջուկը։
_Ծածկել խմորի երկրորդ մասով։
_Հարած դեղնուց քսել։
_Թխել 180 աստիճան ջերմաստիճանով տաքացված ջեռոցում մոտ 20-40 րոպե։

Կարկանդակը շատ օրիգինալ է ստացվում՝ մսով ու բանջարեղենով, հյութեղ, փարթամ։ Սա հիանալի խորտիկ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավով ռուլետ







