Հավով կոտլետների այս հիանալի բաղադրատոմսը փորձեք և անպայման ձեզ դուր կգա:

Հավով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հաց 1-2 շերտ
_Թթու վարունգ 2 հատ
_Հավի բդիկ 2 հատ
_Հավի կրծքամիս 2 հատ
_Մաղադանոս 1 փունջ
_Ձու 1 հատ
_Բուսական յուղ՝ կոտլետները տապակելու համար
_Աղ՝ ըստ ճաշակի
Սոուսի համար
_Հավի արգանակ 100 մլ
_Կես կիտրոնի հյութ
_Քաղցր գինի 50 գր
_Կարագ 30 գր
_Մի պտղունց մշկընկույզ

Հավով կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Հացը թրջել աղ արած ջրի մեջ, 10-15 րոպե և քամել, հավի բդիկների ոսկորները հեռացնել և կրծքամսի հետ մանրացնել, ինչպես կտրատած կոտլետների համար։
_Վարունգը և մաղադանոսը բլենդերով մանրացնել, խառնել ձվի հետ։
_Աղացած մսից պատրաստել փոքրիկ երկարավուն կոտլետներ։ Տապակել բուսական յուղով, մինչև պատրաստ լինեն:
_Հավի արգանակը լցնել տապակի մեջ, որտեղ տապակվել են կոտլետները։
_Ավելացնել կիտրոնի հյութը, գինին, կարագը։
_Համեմել աղով և մշկընկույզով։ Հասցնել եռման աստիճանի և անջատել կրակը։

_Կոտլետների վրա լցնել այս սոուսը և մատուցել։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կիևյան կոտլետներ 2 համեղ տարբերակ







