Հավով ուտեստ. Թեթև և քնքուշ համ և բույր

Հավով ուտեստ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավով ուտեստ. Թեթև և քնքուշ համ և բույր

Կեֆիրով մարինացված հավը շատ պարզ ուտեստ է, որը ստացվում է փափուկ, հյութալի և անուշաբույր: Այն կատարյալ է ցանկացած կողմնակի ուտեստի, տարբեր աղցանների համար:

Հավով ուտեստ

Հավով ուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավ 1 հատ

_Յուղալի կեֆիր 700 մլ

_Սոխ 2 հատ

_Գազար 2 հատ

_Ալյուր 1 ճաշի գդալ

_Սխտոր 4 պճեղ

_Աղ, պղպեղ, տարբեր համեմունքներ` ըստ ճաշակի:

Հավով ուտեստ

Հավով ուտեստ

Հավով ուտեստ. Պատրաստման եղանակը

_Լավ լվանալ և կտրատել հավը մասերի:

_Հավի կտորները տապակել թավայի մեջ՝ մինչև կեղև առաջանալը:

_Թռչնամիսը դնել հաստ հատակով կաթսայի մեջ:

_Կտրել սոխը կիսաօղակներով, քերել գազարը խոշոր քերիչով:

_Նախ տապակել սոխը, ապա ավելացնել գազարը և եփել 4 րոպե:

_Հավի մեջ ավելացնել բանջարեղենը:

_Սոուսի համար կեֆիրը խառնել աղի, պղպեղի և նախընտրած համեմունքների հետ, ավելացնել դափնու տերև, սխտոր, մանանեխ, 1 գդալ և ալյուր:

_Սոուսը դնել կրակի վրա, հասցնել տաք վիճակի և լցնել հավի վրա:

_Ծածկել և եփել 40 րոպե, թույլ կրակի վրա, երբեմն խառնելով:

Հավով ուտեստ

Հավով ուտեստ

Մատուցել քնքուշ հավի միսը տարբեր կողմնակի ուտեստների հետ, նույնիսկ տոնական սեղանին, դա տեղին կլինի:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խորոված հավի կրծքամիս

Խնդրում ենք Գնահատեք