Հավով ջեռեփուկ. Թթվասերով և կարտոֆիլով համեղ ուտեստ

Հավով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում եմ պատրաստել Հավով ջեռեփուկ կարտոֆիլով: Այս համեղ ուտեստը ձեզ դուր կգա իր նրբությամբ:

Մոտ 200 տարի առաջ, մեր երկրում ոչ ոք նույնիսկ չէր կասկածում կարտոֆիլի գոյության մասին: Դժվար է դրան հավատալ, քանի որ մեր ազգային խոհանոցում շատ կան ուտեստներ, որոնց հիմքում ընկած է այս բանջարեղենը:

Հավով ջեռեփուկ

Այսօր մենք ձեզ ներկայացնում ենք դրա պատրաստման մի հիանալի տարբերակ՝ թթվասերով, հավով կարտոֆիլ, ջեռոցում տապակված: Սա հիանալի գաղափար է ընտանեկան ընթրիքի համար, որը միաժամանակ հագեցնող է և համեղ:

Հավով ջեռեփուկ

Հավով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 350 գ

_Կարտոֆիլ 600 գ

_Լոլիկ 1 հատ

_Ձիթապտուղ 10 հատ

_Կոշտ պանիր 150 գ

_Թթվասեր 200 մլ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Հավով ջեռեփուկ

Հավով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Լվանալ  փափկամիսը և բաժանել  խորանարդների: Մաքրել կարտոֆիլը և կտրել դրանք  ավելի փոքր խորանարդներով:

_Փոքր տարայի մեջ թթվասերը խառնել համեմունքների հետ: Հավի փափկամիսը համեմել սոուսի կեսով և մարինացնել 15 րոպե:

_Դրանից հետո լցնել այն ջեռոցի տապակի մեջ, որը նախապես փայլաթիթեղով է ծածկված: Վրան ցանել կտրատած ձիթապտուղներ:

_Լոլիկը բարակ շերտատել,  պանիրը քերել խոշոր քերիչով: Խառնել կարտոֆիլը մնացած սոուսով և ավելացնել հավի վրա: Թխել 180 ° C տաքացրած ջեռոցում մոտ 50 րոպե, մինչև պատրաստ լինելը:

_Լոլիկի շերտերը դնել կարտոֆիլի վրա պատրաստ լինելուց 15 րոպե առաջ, իսկ 10 րոպե անց ավելացնել քերած պանիրը և թողնել մնա անջատված վառարանում, մինչև այն ամբողջովին հալվի:

Հավով ջեռեփուկ

Պատրաստի ուտեստը ցանկալի է մատուցել տաք վիճակում: Այս ուտեստի համար կարող եք պատրաստել կծու տոմատի սոուս կամ փափուկ յուղալի սոուս՝ առաջնորդվելով ձեր ընտանիքի նախասիրություններով: Պատրաստեք սիրով:

Հավով ջեռեփուկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ջեռեփուկ հավի մսով

Խնդրում ենք Գնահատեք