Հավով ռուլետներ. Տոնական սեղանին հարմար, համեղ նախուտեստ 

Հավով ռուլետներ  ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավով ռուլետներ. Տոնական սեղանին հարմար, համեղ նախուտեստ

Սա հավով ռուլետի ամենահեշտ բաղադրատոմսերից մեկն է: Լցոնման հարցում դուք կարող եք ազատ լինել և ընտրել տարբեր մթերքներ:

Հավով ռուլետներ 

Հավով ռուլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

Որոշեք բաղադրիչների քանակը ինքներդ, որքան շատ պատրաստեք, այնքան ավելի համեղ կստացվի )

  • Հավի կրծքամիս
  • Խոզապուխտ
  • Հալած պանիր
  • Լոլիկ
  • Աղ, համեմունքներ, կանաչիներ

Հավով ռուլետներ 

Հավով ռուլետներ. Պատրաստման եղանակը

  1. Խոզապուխտը կարելի է վերցնել նախապես արդեն կտրված երկար կտորներով. Սա կօգնի ավելի արագ պատրաստել ուտեստը:
  2. Լավ լվանալ հավի կրծքամիսը, չորացնել ​​թղթե սրբիչներով, կտրել մասերի և ծեծել յուրաքանչյուր կտորը:
  3. Համեմել աղով, պղպեղով, ձեր նախընտրած համեմունքներով և կանաչիներով: Թողնել 30 րոպե:
  4. Հավի մսի յուրաքանչյուր կտորի մեջտեղում դնել հալված պանրի մի կտոր և լոլիկի մի շերտ, ոլորել ռուլետը:
  5. Երկու շերտ խազապուխտ դնել՝ իրար վրա եկող շերտերով և փաթաթել դրանցով ռուլետը:
  6. Պատրաստի ռուլետները շարել ջեռոցի ամանի մեջ, տապակը պետք չէ յուղել:
  7. Դնել լոլիկի մնացած շերտերը ռուլետների միջև, շաղ տալ դրանց վրա տարբեր համեմունքներ:
  8. Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել մոտ 30 րոպե:

Հավով ռուլետներ 

Հուշում. Ռուլետների մեջ կարող եք ավելացնել նաև բուլղարական պղպեղի շերտեր, տապակած շամպինիոններ: Հալած պանիրը կարող է փոխարինվել կոշտ պանրով, և թխման ավարտից 10 րոպե առաջ վրան կարող եք ցանել ապխտած պղպեղ, կտրատած կանաչիներ, մանրացված սխտորի հետ խառնած քերած պանիր:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ռուլետ հավի կրծքամսով

Խնդրում ենք Գնահատեք