Հավով ռուլետներ. Հյութեղ փոքրիկ և համեղ նախուտեստ հավաքույթների համար

Հավով ռուլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ձիթապտուղով և նարնջի սոուսով հավով ռուլետները իսկական հիթ կդառնան ձեր սեղանին։

Ճաշատեսակը պատրաստվում է շատ արագ, բայց ստացվում է համեղ և տպավորիչ։

Հավով ռուլետներ

Հավով ռուլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 2 հատ

_Խոզապուխտ 6 բարակ շերտ

_Առանց կորիզի ձիթապտուղ 12-15 հատ

_Նարինջ 1 հատ

_Սխտոր 1 պճեղ

_Ձիթապտղի ձեթ՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

_Աղացած պղպեղ

Հավով ռուլետներ
Հավով ռուլետներ. Պատրաստման եղանակը

_Ջեռոցը տաքացնել մինչև 180°C։ Հավի միսը խաչաձև կտրատել 3 մասի։

_Մի քիչ աղ, պղպեղ անել:

_Փաթաթել խոզապուխտով, եզրերն ամրացնել փայտիկով։

_Մաքրել և մանրացնել սխտորը։ Կես նարինջի կեղևը քերել, հյութը քամել:

_Ձիթապտղի յուղով տապակը տաքացնել և բոլոր կողմերից տապակել հավի ռուլետները՝ մինչև ոսկե դարչնագույնը:

_Ավելացնել նարնջի քերուկը և սխտորը։

_Ձիթապտուղները դնել և լցնել հյութը։

_Հեղուկը հասցնել եռման աստիճանի։

_Տապակը դնել ջեռոցը և եփել 15 րոպե և հանել ջեռոցից:

Հավով ռուլետներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավով ռուլետ պարզ արագ և գեղեցիկ

Խնդրում ենք Գնահատեք