Հավով և կարտոֆիլով ջեռեփուկ. Հյութեղ և ախորժելի ուտեստ հաճելի ընթրիքի համար

ջեռեփուկ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Հավով և կարտոֆիլով ջեռեփուկ. Այս բաղադրատոմսով առաջարկում ենք ջեռոցում կարտոֆիլը հավի հետ տապակել:

Երբ ուզում եք ընտանեկան ընթրիքի կամ մեծ ընկերության համար ուտեստ պատրաստել, անմիջապես գաղափար է առաջանում ջեռոցում կարտոֆիլ տապակել: Դա անելն իհարկե դժվար չէ, շատ հագեցնող ուտեստ է ստացվում և ամենակարևորը, որ բավականաչափ արագ է նախապատրաստվում:

Երկրորդ գաղափարն է, թե ինչով պետք է տապակել կարտոֆիլը: Դա նույնպես բարդ հարց չէ. Հնարավոր է պատրաստել մսով կամ բանջարեղենով, պանրով, կանաչիներով և այլն:

Եկեք սկսենք:

ջեռեփուկ

Հավով և կարտոֆիլով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Կարտոֆիլ — 0,5 կգ (6-10 հատ, միջին չափի)

_Հավի կամ հնդկահավի կրծքամիս — 0,5 կգ

_Թարմ կանաչիներ (մաղադանոս, սամիթ, ռեհան) — 1 փոքր փունջ

_Սոխ — 1 գլուխ

_Սխտոր — 2 պճեղ (ըստ ցանկության)

_Սերուցք 20% յուղայնության — 100 մլ (կարող եք վերցնել թթվասեր)

_Ձու — 1 հատ

_Աղ, պղպեղ` ըստ համտեսի

_Բուսական յուղ — ձևամանը յուղելու համար

ջեռեփուկ

Հավով և կարտոֆիլով ջեռեփուկ. Ինչպես պետք է պատրաստել

_Հավի կրծքամիսը կտրել խորանարդներով 1.5−2 սմ, լցնել ամանի մեջ, աղ անել, խառնել: Ավելացնել սոխ` կես օղակներով կտրատված, և սխտոր, որը նախապես նույնպես պետք է մանր կտրատել: Հավի միսը խառնել սոխով և սխտորով և թողնել մնա, մինչև կարտոֆիլը պատրաստվի:

_Մաքրել կարտոֆիլը, կտրել բարակ շերտերով: Դուք կարող եք դա անել հարմար քերիչով: Դրանից հետո կարտոֆիլը խառնել հավի մսի հետ:

_Մանր կտրատել կանաչիները, ավելացնել կարտոֆիլին և հավին, աղ, պղպեղ անել, մանրակրկիտ խառնել:

_Վերցնել ջերմակայուն ձևաման (ապակե կամ տեֆլոնե), յուղել այն, կարտոֆիլըով և հավով խառնուրդը լցնել մեջը, հնարավորինս հարթեցնել:

_Պատրաստել սոուսը, որի համար պետք է հարել ձուն և 1/3 թեյի գդալ աղը պատառաքաղով, ապա ավելացնել սերուցքը (կամ թթվասերը), մանրակրկիտ խառնել և լցնել նախապատրաստված կարտոֆիլի և հավի վրա:

_Նախապես տաքացնել ջեռոցը մինչև 180 ° C: Դրանից հետո տապակը դնել ջեռոցը 45-50 րոպե: Ջեռեփուկի պատրաստ լինելու մասին կհուշի ոսկեգույն կեղևը:

Կարտոֆիլն անմիջապես մատուցել տաք վիճակում, վրան ցանելով թարմ կանաչիներ:

Հավով և կարտոֆիլով ջեռեփուկը պատրաստ է:

Բարի ախորժակ և լավ տրամադրություն:

Եփեք սիրով, մատուցեք ժպիտով:

Տեսանյութ

Համեղ ջեռեփուկի վիդեոտարբերակ

Խնդրում ենք Գնահատեք